Բավականին ինտենսիվ փորձում ենք հասկանալ խնդրի բնույթը ․ էկոնոմիկայի փոխնախարարը՝ Լարսում հայկական բեռնատարների շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Բավականին ինտենսիվ փորձում ենք հասկանալ խնդրի բնույթը ․ էկոնոմիկայի փոխնախարարը՝ Լարսում հայկական բեռնատարների շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երկու օրվա ընթացքում հստակ կլինի Վերին Լարսում հայկական բեռնատարների շուրջ ստեղծված իրավիճակը, կարծում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և մաքսային ծառայության գործընկերների հետ երեք օր է՝ բավականին ինտենսիվ փորձում ենք հասկանալ խնդրի բնույթը։ Կարծում եմ, որ երկու օրվա ընթացքում խնդիրը պարզ կդառնա»,- երկուշաբթի ասաց Խոջոյանը խորհրդարանում։

Նա նշեց, որ նախկինում նմանատիպ դժվարություններ են առաջացել կոնյակի արտահանման ժամանակ, երբ ստուգումները տևել են մեկ շաբաթ։

Միաժամանակ Խոջոյանը մատնանշեց, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել արտադրանքի որակին։

«Առաջին հերթին, անկախ ամեն ինչից, հայաստանցի արտադրողները պետք է ուշադրություն դարձնեն որակին։ Մենք միշտ պետք է ունենանք որակյալ արտադրանք, սննդամթերքի անվտանգությունը պետք է լինի բարձր մակարդակի վրա»,- ասաց փոխնախարարը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Հայաստանից հիմնականում գյուղմթերքներով բեռնված բեռնատարներին թույլ չեն տալիս մուտք գործել Ռուսաստան Վերին Լարսի անցակետով։ Որպես հիմնավորում նշվում է «ֆիտոսանիտարական չափանիշներին չհամապատասխանելը»։ Մինչդեռ փորձագետներն այս արգելքի մեջ քաղաքական դրդապատճառ են տեսնում, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:48 27.11.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×