ԵԱԶԲ–ն վերանայում է Հայաստանի տնտեսության կանխատեսումը դեպի բարձրացում

ԵԱԶԲ–ն վերանայում է Հայաստանի տնտեսության կանխատեսումը դեպի բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերանայում է Հայաստանի համար իր կանխատեսումը դեպի բարձրացում՝ այս տարվա առաջին ինն ամիսների ավելի ուժեղ տնտեսական ցուցանիշների և Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարելավման ֆոնին։ Այս մասին ասվում է ԵԱԶԲ-ի վերլուծաբանների շաբաթվա մակրոտնտեսական հաշվետվության մեջ։

Նշվում է, որ հունվար-սեպտեմբերին Հայաստանում արդյունաբերական արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 0,6%-ով։

Պատճառներից նշվում են հանքարդյունաբերության ոլորտում պահպանվող անկումը և նվազումը վերամշակող ոլորտում նախորդ տարվա բարձր ցուցանիշներից հետո:

«Միաժամանակ ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտներում ուժեղ դինամիկան աջակցում է տնտեսությանը։ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը բարձր կմնան մինչև այս տարվա վերջ»,- պարզաբանում են ԵԱԶԲ–ի վերլուծաբանները։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Հայաստանի տնտեսական ակտիվությունը 9 ամսում տարեկան կտրվածքով աճել է 9,7%-ով։ 2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 0,1% գնաճ։

ԿԲ սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս։

Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%, Moody's-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԱԶԲ-ն չի բացառում, որ Հայաստանի տնտեսությունը կաճի ավելի քան 7,5%–ով, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է 7%-անոց տնտեսական աճ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:46 13.11.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×