ԵԶԲ–ն նշել է հունվար–ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժերը
31.05.2023,
14:00
Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար–ապրիլին ավելացել է 12,2%–ով, նշվում է ԵԶԲ–ի վերլուծաբանների ներկայացրած ամենշաբաթյա մակրոտեսության մեջ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար–ապրիլին ավելացել է 12,2%–ով, նշվում է ԵԶԲ–ի վերլուծաբանների ներկայացրած ամենշաբաթյա մակրոտեսության մեջ։
Տեսության մեջ նշվում է, որ հիմնական շարժիչ ուժը ծառայությունների ոլորտն է, որտեղ պահպանվում է աճի բարձր տեմպ (22,2% հունվար–ապրիլին)։ Տարեսկզբից գրանցվում է աճի արագացում առևտրի և շինարարության ոլորտներում (համապատասխանաբար` 23,2% և 16,8% հունվար–ապրիլին)։ Արտահանման արժեքային ծավալները շարունակել են ավելանալ սրընթացն տեմպերով` 2,1 անգամ հունվար–ապրիլին, իսկ ներկրման աճը կազմել է 93,9%։
«Գործարար ակտիվության ուժեղ ցուցանիշները պահպանվում են արտաքին պահանջարկի բարձր մակարդակի, դրամական փոխանցումների ներհոսքի և տուրիստական ակտիվության ֆոնին», – հավաստում են ԵԶԲ–ի փորձագետները։
Ինչպես նշում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2023թ.–ի հունվար–ապրիլին գրանցել է 12,2%–անոց աճ` 2022թ.–ի հունվար–ապրիլի համեմատ։ Միաժամանակ 2023թ.–ի ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, աճը կազմել է 3,4%, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ` 12,1%։
Վիճակագրական տվյալներով, ընթացիկ տարվա առաջին չորս ամսում աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ էլեկտրաէներգետիկայի և արդյունաբերական ապրանքների գների ցուցիչի։–0–