Հայաստանը ԵԱՏՄ–ում միակ երկիրն է, որը գրանցել է հացահատիկի բերքի աճ` 21,3%–ով

Հայաստանը ԵԱՏՄ–ում միակ երկիրն է, որը գրանցել է հացահատիկի բերքի աճ` 21,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Միայն Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ ի սկզբանե մուտքագրված քաշով հացահատիկի բերքը, նախորդ տարվա համապատասխան ամսաթվի համեմատ, աճել է 21,3%-ով, նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

«Միաժամանակ Բելառուսում հացահատիկի բերքահավաքը 21,2%-ով պակաս է եղել, Ղրղզըստանում (օգոստոսի վերջին)՝ 40,5%-ով, Ռուսաստանում՝ 12,4%-ով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2023 թվականի հունվար-օգոստոսին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունը բոլոր կատեգորիաների գյուղացիական տնտեսություններում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,9%-ով։ Աճ է գրանցվել Ղազախստանում, նվազում՝ Բելառուսում, Ղրղըզստանում և Ռուսաստանում։
2023 թվականի 8 ամիսների ընթացքում ԵԱՏՄ-ն ավելացրել է անասնաբուծական արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը՝ անասունի և թռչնամսի սպանդի համար (կենդանի քաշով)՝ 2.3%-ով՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կաթը՝ 3%-ով, ձուն`1.4%–ով:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտներում արտադրված արտադրանքի ծավալն ընթացիկ գներով կազմել է շուրջ 307 մլրդ դրամ՝ 2022 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1,6%-ով։

Գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2%-ով և կազմել 278,6 մլրդ դրամ, անտառտնտեսության ոլորտում արտադրության ծավալը կազմել է 924,1 մլն դրամ (աճը՝ 27,3%), իսկ ձկնորսության ոլորտում՝ 27,7 մլրդ դրամ (անկումը՝ 2,9%)։ ($1 – 410,12 դրամ) -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:50 09.10.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×