Հայաստանում գործարար ակտիվության ավելացումը պայմանավորված է երեք ոլորտներում գրանցված աճի արագացմամբ. ԵԱԶԲ-ի մակրովերլուծություն
01.05.2023,
16:37
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբաններն իրենց ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ նշել են Հայաստանի տնտեսության երեք ոլորտներ, որոնք նպաստում են գործարար ակտիվության աճին

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբաններն իրենց ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ նշել են Հայաստանի տնտեսության երեք ոլորտներ, որոնք նպաստում են գործարար ակտիվության աճին։
«Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2023 թվականի մարտին տարեկան կտրվածքով աճել է 14 տոկոսով՝ փետրվարին տարեկան 11.3 տոկոս աճից հետո։ Մարտին գործարար ակտիվության ավելացումը մեծապես պայմանավորված է եղել արդյունաբերության արագացված աճով՝ տարեկան մինչև 8.6% (փետրվարին՝ 0.7%), առևտրի ոլորտում՝ տարեկան մինչև 26.1% (փետրվարին՝ 18.2%) և շինարարության ոլորտում՝ տարեկան մինչև 19.0% (փետրվարին՝ 13.9%): Պահպանվումե ն ծառայությունների աճի բարձր տեմպերը՝ տարեկան մինչև 21,9%», - ասվում է ուսումնասիրության մեջ:
Վերլուծության մեջ նաև նշում է, որ Հայաստանում գործարար ակտիվությանը նպաստում է արտերկրից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զգալի ներհոսքը, որի ծավալն այս տարվա հունվար-մարտին կազմել է 1,5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,8 անգամ։
Հայաստանի տնտեսության հետ կապված թվեր և կանխատեսումներ
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոսի չափով, իսկ գնաճն ամրագրված է 4 տոկոս (± 1,5%)։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական տվյալների, 2023 թվականի հունվար-մարտին, 2022 թվականի հունվար-մարտի համեմատ, աճել է 12,2 տոկոսով։ 12-ամսյա գնաճը 2023 թվականի մարտին, 2022 թվականի մարտի համեմատ, կազմել է 5,4%։
ԿԲ-ի մարտի կանխատեսման համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն այս տարի կաճի 5,8 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կդանդաղի և 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա 4 տոկոս թիրախային ցուցանիշի շուրջ։ Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4,1 տոկոսով։ Մոտավորապես նույն կանխատեսումը` 4%, ներկայացված է ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։ ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 4,2 տոկոսով, մինչդեռ ԱՄՀ-ն կանխատեսում է 5,5 տոկոսի աճ։ -0-