Рейтинг@Mail.ru
USD
397.78
EUR
408.04
RUB
3.874
GEL
140.07
2025 թ. հունվարի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանը Իրանի համար բնական կամուրջ է դեպի ԵԱՏՄ շուկա․ Իրանում ՀՀ դեսպան

21.10.2024, 11:54
Ավագյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր երկկողմ տնտեսական համագործակցությունը կարևոր խթան է նաև բազմակողմ համագործակցության համար։
Հայաստանը Իրանի համար բնական կամուրջ է դեպի ԵԱՏՄ շուկա․ Իրանում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Իր աշխարհագրական դիրքի և ընձեռած հնարավորությունների շնորհիվ Հայաստանը Իրանի համար բնական կամուրջ է դեպի ԵԱՏՄ շուկա, ասել է Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը։

Ավագյանն իրանական ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր երկկողմ տնտեսական համագործակցությունը կարևոր խթան է նաև բազմակողմ համագործակցության համար։

«Մեր կառավարությունը ողջունում է ինչպես 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, այնպես էլ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1–ը Երևանում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովին Իրանի բարձր մակարդակի մասնակցությունը»,- նշել է դեսպանը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) մինչև 2024 թվականի վերջը։ 2023 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր, որը փոխարինել է 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին։

ԵԱՏՄ–ի մասին

Եվրասիական տնտեսական միությունը, որի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ազգային տնտեսությունների բազմակողմ արդիականացմանը, համագործակցությանը և մրցունակության բարձրացմանը և պայմանների ստեղծմանն՝ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կայուն զարգացման համար։ ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։