Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

Հայաստանը տնտեսական աճի տեմպերով կպահպանի առաջատարի դիրքերը ԵԱՏՄ երկրների շրջանում 2023թ.–ին. ԵԶԲ

26.06.2023, 12:12
Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծաբաններն ակնկալում են, որ Հայաստանը կպահպանի առաջատարի դիրքերը 2023թ.–ին ԵԱՏՄ երկրների շրջանում տնտեսական աճի տեմպերով, նշվում է բանկի տելեգրամյան ալիքում
Հայաստանը տնտեսական աճի տեմպերով կպահպանի առաջատարի դիրքերը ԵԱՏՄ երկրների շրջանում 2023թ.–ին. ԵԶԲ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծաբաններն ակնկալում են, որ Հայաստանը կպահպանի առաջատարի դիրքերը 2023թ.–ին ԵԱՏՄ երկրների շրջանում տնտեսական աճի տեմպերով, նշվում է բանկի տելեգրամյան ալիքում։

Վեց մասնակից պետությունների համար 2023–2025թթ.–ի մակրոտնտեսական կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսությունը 2023թ.–ին կաճի 7,5%–ով ներքին պահանջարկի աստիճանական կայունացման, ԵԱՏՄ երկրներ իրականացվող արտահանման աճի, Ամուլսարի հանքավայրում աշխատանքների վերականգնման, ցածր ներքին պահանջարկի պայմաններում` աշխարհում տնտեսական ակտիվության թուլացման ֆոնին։

ԵԶԲ–ի կանխատեսմամբ, Հայաստանում գնաճը կդանդաղի` մինչև 2,5% արտաքին գնային ճնշման թուլացման, դրամի գերարժևավորման և սպառողական պահանջարկի կայունացման շնորհիվ։

Բանկի վերլուծաբաններն ակնկալում են նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազում` մինչև մոտ 9%` գնաճի կայուն դանդաղման ֆոնին։

Ակնկալվում է, որ դոլարի միջին տարեկան փոխարժեքը կկազմի 394 դրամ ներկրման նկատմամբ արտահանման աճի առաջ անցնող տեմպերի և երկիր դրամական փոխանցումների և օտարերկրյա քաղաքացիների ներհոսքի հաշվին։–0–