Թվային փոխակերպումը ԵԱՏՄ խոչընդոտների վերացման գործիք է, բայց կան նաև մարտահրավերներ. ԵՏՀ նախարար
18.04.2023,
15:09
Այսօր թվային տեխնոլոգիաներն ինտեգրման անբաժանելի մասն են
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Թվային փոխակերպումը ԵԱՏՄ-ում խոչընդոտների վերացման գործիք է, միևնույն ժամանակ այն կրում է մարտահրավերներ։ Այս մասին sb.by-ին տված հարցազրույցում ասել է ԵՏՀ ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական–հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։
«Մենք ԵԱՏՄ-ում թվային փոխակերպումը դիտարկում ենք մի կողմից՝ որպես փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման, թափանցիկության և հետագծելիության բարձրացման, վստահության տարածք ձևավորելու գործիք, միաժամանակ, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ անդամ երկրներում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի թվայնացման տարբեր մակարդակը, ընդհանուր նպատակներին և խնդիրներին հասնելու պատրաստակամության և արագության ապասինխրոնացումը կարող են նպաստել թվային նոր խոչընդոտների առաջացմանը»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով, վերջին տարիներին, հաշվի առնելով միջազգային փորձը, դիտարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների գոյություն ունեցող ազգային թվային նախաձեռնությունները և գնահատվել են այն պոտենցիալ տնտեսական էֆեկտները, որոնց ձեռք բերումը հնարավոր է ԵԱՏՄ թվային տարածքի զարգացման դեպքում։
«ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը և թվային տարածքի ստեղծումը հնարավորություն կտան հասնել սիներգետիկ էֆեկտի ազգային թվային օրակարգերի իրականացումից: Ակնկալվում է, որ մոտ ապագայում անդամ երկրների հետ համատեղ կապահովվի թվային օրակարգի որոշակի վերաձևակերպում, ինչը լրացուցիչ խթան կհաղորդի թվային նախաձեռնությունների քննարկման և իրականացման ժամանակ, որոնք կնպաստեն համընդհանուր տնտեսական աճին, կբարձրացնեն զբաղվածությունը ՏՀՏ ոլորտում և ԵԱՏՄ–ում, ինչպես նաև կբարձրացնեն արտադրողականությունը առաջնահերթ ոլորտներում»,- ասաց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ այսօր թվային տեխնոլոգիաներն ինտեգրման անբաժանելի մասն են, տնտեսության բոլոր ոլորտների ակտիվ թվայնացումը, նոր ՏՏ տեխնոլոգիաների ներդրումը հանգեցնում են սահմանների լղոզման և նոր հեռանկարներ բացում ԵԱՏՄ տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մրցունակության աճի համար։-0-