Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի համար հաստատված սուվերեն ֆինանսավորման ծավալն առաջին կիսամյակում կազմում է 527մլն դոլար․ ԿԶԵՀ զեկույց

09.08.2024, 15:02
Առաջին կիսամյակում ԿԶԵՀ-ն հավանություն է տվել Հայաստանին 100 մլն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրելուն տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար
Հայաստանի համար հաստատված սուվերեն ֆինանսավորման ծավալն առաջին կիսամյակում կազմում է 527մլն դոլար․ ԿԶԵՀ զեկույց

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման գործակալությունների կողմից 2024 թվականի առաջին կիսամյակում հաստատված սուվերեն ֆինանսավորման ծավալը կազմում է 527 մլն դոլար։

Նման տվյալներ են ներկայացված Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) «Սուվերեն ֆինանսավորումը Եվրասիական տարածաշրջանում. 2024 թվականի առաջին կես» զեկույցում, որը պատրաստված է Սուվերեն ֆինանսավորման տվյալների բազայի (SFD) տեղեկատվության հիման վրա։

«Հայաստանի Հանրապետությանը, որտեղ հիմնական վարկատուն ՎԶԵԲ-ն է (251,4 մլն դոլար), հաստատել են 527 մլն դոլար, ինչը 178,1 մլն դոլարով գերազանցում է ամբողջ նախորդ տարվա ցուցանիշները։ Ֆինանսավորման զգալի ծավալ է հաստատվել տրանսպորտի, պետական կառավարման հարցերի և տնտեսական քաղաքականության ոլորտներում», – նշվում է փաստաթղթում։

Առաջին կիսամյակում ԿԶԵՀ-ն հավանություն է տվել Հայաստանին 100 մլն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրելուն տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։ Միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և տրամադրվում են հանրապետության կառավարության բարեփոխումների ծրագրի արդյունքում։

Ընդհանուր առմամբ, Եվրասիական տարածաշրջանում 2024 թվականի առաջին կիսամյակում հաստատված սուվերեն ֆինանսավորման ծավալը կազմել է 2,3 մլրդ դոլար։ ԿԶԵՀ մասնակից պետություններին ընթացիկ տարվա առաջին 6 ամսում բաժին է ընկել հավանության արժանացած ֆինանսավորման 72,9%–ը կամ 1,6 մլրդ դոլար։ Նրանց թվում ֆինանսավորման առավելագույն ծավալը հաստատվել է Ղազախստսնի ($693,5 մլն) համար, այնուհետև Հայաստանի, Տաջիկստանի (332,4 մլն դոլար) և Ղրղզստանի համար (192․9 մլն դոլար)։

ԿԶԵՀ–ի սուվերեն ֆինանսավորման տվյալների բազան եզակի վերլուծական նախագիծ է, որն իրականացվում է 2022 թվականից, այն ներառում է տեղեկատվություն մակրոտարածաշրջանի երկրներում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման գործակալությունների գործունեության մասին: SFD-ը ձևավորվում է բաց աղբյուրներից ստացված բազմակողմ տեղեկատվության հիման վրա, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների պաշտոնական կայքերը, նրանց հաշվետվությունները և այլ առաջնային տեղեկատվություն: Տվյալների հավաքման մեթոդաբանությունը թույլ է տալիս դրանք հավաքել սուվերեն ֆինանսավորման լայն շրջանակով՝ կայունացնող վարկեր, ներդրումային վարկեր, դրամաշնորհներ և տեխնիկական աջակցության նախագծեր։