Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Եվրասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ 2026-2028 թթ.-երին Հայաստանում գնաճը կկազմի միջինը 3.3%

Այսօր, 21:02
Դրան կնպաստի դրամի կայուն փոխարժեքը և տնտեսության վերադարձը երկարաժամկետ աճի տեմպերին, հայտարարել է ԵԱԶԲ  վերլուծական աշխատանքների գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը
Եվրասիական զարգացման բանկի  կանխատեսմամբ՝ 2026-2028 թթ.-երին Հայաստանում գնաճը կկազմի միջինը 3.3%

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026–2028 թվականներին Հայաստանում գնաճը կպահպանվի Կենտրոնական բանկի թիրախային միջակայքում (3±1%)՝ կազմելով տարեկան միջինը 3,3%։

Այս մասին հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծական աշխատանքների գծով տնօրինության ղեկավար՝ Ալեքսեյ Կուզնեցովը՝ նշելով, որ գործընթացին կնպաստի դրամի կայուն փոխարժեքը և տնտեսության վերադարձը երկարաժամկետ աճի տեմպերին։

ԵԱԶԲ կանխատեսումների համաձայն, միջնաժամկետ հատվածում գնաճային գործոններ կդառնան արտաքին ուժեղ պահանջարկը, տնային տնտեսությունների կայուն սպառումը և պարենի համաշխարհային գների բարձրացումը։

ԱՎԾ-ի տվյալներով, այս տարվա նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3,1%, ինչը համապատասխանում է պետական բյուջեով 2025 թ.-ի համար նախատեսված ցուցանիշին։

Տարբեր միջազգային ֆինանսական կառույցներ ևս ներկայացրել են իրենց կանխատեսումները. Համաշխարհային բանկը 2025-ի համար կանխատեսում է 3,5% գնաճ, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 3,3%, իսկ Ասիական զարգացման բանկը՝ 2,5%։

ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ գնաճը 2025-2027 թվականներին ևս կտատանվի 2,6-3,8% միջակայքում՝ կախված տնտեսական զարգացման հնարավոր սցենարներից։