Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

S&P-ի կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է ուժեղ ցուցանիշներով. ԵԱԶԲ

04.09.2023, 12:00
Standard & Poor’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը օգոստոսի 25-ին բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն
S&P-ի կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է ուժեղ ցուցանիշներով. ԵԱԶԲ
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. S&P-ի կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է ուժեղ տնտեսական, ֆիսկալ և արտաքին ցուցանիշներով, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի խմբի ամենշաբաթյա մակրո-ամփոփագրում։

Standard & Poor’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը օգոստոսի 25-ին բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն` վարկանիշի հեռանկարը սահմանելով կայուն: Հայաստանի փոխանցման և փոխարկելիության գնահատականը նույնպես վերանայվել է «BB-»-ից «BB»-ի:

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ կայուն կանխատեսումը հավասարակշռում է Հայաստանի տնտեսական աճի ուժեղ հեռանկարները և ֆինանսական հավասարակշռության բարելավումը` չափավոր թույլ արտաքին դիրքով և բարձր աշխարհաքաղաքական ռիսկերով:-0-