Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱՄՆ–ի բյուջեի պակասուրդը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ 1 տրլն դոլարից ցածր մակարդակում է

31.10.2013, 10:48
Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ–ի բյուջեի պակասուրդը 2013թ.–ին չի գերազանցել 1 տրլն դոլարը։ Անցյալ տարվա ցուցանիշի համեմատ այն կազմել է 409 մլրդ դոլար, վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները։
ԱՄՆ–ի բյուջեի պակասուրդը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ 1 տրլն դոլարից ցածր մակարդակում է
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ–ի բյուջեի պակասուրդը 2013թ.–ին չի գերազանցել 1 տրլն դոլարը։ Անցյալ տարվա ցուցանիշի համեմատ այն կազմել է 409 մլրդ դոլար, վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները։

Ընթացիկ ֆինանսական տարում ամերիկյան գանձարանների ծախսերը 680 մլրդ դոլարով  գերազանցել են եկամուտները, ինչը 293 մլրդ դոլարով պակաս է` ապրիլի կանխատեսումից։ Ներկա պահին ԱՄՆ բյուջետային պակասուրդը կազմում է ամերիկյան ՀՆԱ–ի 4,1 տոկոս` կրկնակի պակաս 2009թ.–ի ցուցանիշից, երբ նախագահ Բարաք Օբաման նոր էր զբաղեցրել պաշտոնը, հաղորդում է РБК–ն։

Բ. Օբամայի ներկայացրած բյուջեի նախագծում ներդրումային ծրագիր է նախատեսված, որն ուղղված է միջին խավի ամրապնդմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և պակասուրդի հավասարակշռված կրճատման միտումների պահպանմանն առընթեր տնտեսական աճին ազդակ հաղորդելուն։ Այդ ծրագրով նախատեսվում է կառուցվածքային բարեփոխումներ կատարել ամերիկյան տնտեսության մեջ և զգալի ներդրումներ կատարել կրթության, ենթակառուցվածքների, գիտական հետազոտությունների և մշակման ոլորտում, ինչպես նաև` ազգային անվտանգության համակարգում։

Նշենք, որ սկսած 2001թ.–ից` Միացյալ Նահանգները պակասուրդով է փակում յուրաքանչյուր ֆինանսական տարին։ Ամերիկյան բյուջեի «անցքը» հատկապես կտրուկ աճեց 2009թ.–ին, երբ ճգնաժամից հետո կտրուկ ավելացավ գործազրկությունը, ինչի հետևանքով ավելացան սոցիալական վճարումները։ –0–