Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Շրի Լանկայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ

22.04.2019, 15:43
Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:
Շրի Լանկայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կիրակի օրը Շրի Լանկայի տարածքում մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում Սուրբ Հարության ծառայությունների ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաև մայրաքաղաքի կենդանաբանական այգու և Դեմատագոդա շրջանում։ Որոտացած մի շարք պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 290–ի, վիրավորների թիվը կազմում է մոտ 500։

«Ըստ Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ», - նշվում է ՀՀ ԱԳՆ Facebook-յան էջում:-0-