ԱՄՆ սենատն ընդունել է բյուջետային փոխզիջման վերաբերյալ օրենքը
19.12.2013,
13:14
ԱՄՆ սենատը չորեքշաբթի կողմ է քվեարկել բյուջետային փոխզիջմանը, ինչը ենթադրում է, որ հաջորդ երկու տարում կառավարությունը կֆինանսավորվի, հաղորդում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ սենատը չորեքշաբթի կողմ է քվեարկել բյուջետային փոխզիջմանը, ինչը ենթադրում է, որ հաջորդ երկու տարում կառավարությունը կֆինանսավորվի, հաղորդում է Փրայմը։
Օրենքին կողմ է քվեարկել 64 սենատոր, սենատորներից 36–ը դեմ էին քվեարկել։ Գործարքը մշակվել էր հոկտեմբերին բյուջեի շուրջ ծագած հակասություններից հետո, երբ դաշնային հաստատությունների երկշաբաթյա փակումը վնաս էր հասցրել Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների վարկանիշին։
Փոխզիջման տարբերակի դեպքում բյուջեի ամսական սեկվեստրը կփոխարինվի առավել երկարատև կրճատումներով, որոնք սակայն կնվազեցվեն 63 մլրդ դոլարով` գործող սեկվեստրի համեմատ։ Բյուջեն նաև 20 մլրդ դոլարի չափով ԱՄՆ–ի 17 տրլն պարտքի խորհրդանշական նվազում է ենթադրում հաջորդ հինգ տարիների ընթացքում։
Ինչպես ակնկալվում է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք կստորագրի, որը նախկինում ընդունվել էր ներկայացուցիչների պալատի կողմից, ինչը մոտ ապագայում կկանխի բյուջետային անհամաձայնությունները։ Սակայն կուսակցությունները ֆորմալ կերպով դեռ համաձայնության չեն եկել պետական պարտքի առաստաղի հետագա բարձրացման շուրջ։
Պարտքի աճին դեմ արտահայտվող հանրապետականները բազմաթիվ անգամ ցույց են տվել, որ այս հարցում համաձայն չեն դեմոկրատների հետ։ Սակայն հաստատությունների փակումը հոկտեմբերին թույլ չտվեց ընդդիմությանը հասնել իր ուզածին, և առաջիկայում նման ռազմավարության կրկնությունը քիչ հավանական է։ –0