Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Իրանն ու Իրաքը հեղափոխություն են պատրաստում նավթի շուկայում

30.01.2014, 12:11
Ելույթ ունենալով Chatham House  բրիտանական վերլուծական կենտրոնի կազմակերպած «Մերձավոր Արևելքի էներգետիկ շուկան» թեմային նվիրված համաժողովում` Հուսեյն ալ Շահրիստանին հայտարարել է, որ այս տասնամյակում Իրաքը ծրագրում է ավելացնել նավթի արդյունահանման ծավալն օրական մինչև 9 մլն բարել։ Այս պահին այն կազմում է 3 մլն բարել, գրում է  vestifinance.ru–ն։
Իրանն ու Իրաքը հեղափոխություն են պատրաստում նավթի շուկայում
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Ելույթ ունենալով Chatham House  բրիտանական վերլուծական կենտրոնի կազմակերպած «Մերձավոր Արևելքի էներգետիկ շուկան» թեմային նվիրված համաժողովում` Հուսեյն ալ Շահրիստանին հայտարարել է, որ այս տասնամյակում Իրաքը ծրագրում է ավելացնել նավթի արդյունահանման ծավալն օրական մինչև 9 մլն բարել։ Այս պահին այն կազմում է 3 մլն բարել, գրում է  vestifinance.ru–ն։

«Մենք հասկանում ենք, որ աշխարհը տնտեսական աճը վառելիքով ապահովելու կարիք ունի»,– հայտարարել է ալ Շահրիստանին։

Իրաքի համար այս նախաձեռնությունը Սաուդյան Արաբիան վառելիքի շուկայի առաջատար դիրքերից շեղելու և պատերազմի ու ներքին հակամարտությունների հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացված տնտեսությունը և ենթակառուցվածքն ինտենսիվ կերպով վերականգնելու հնարավորություն է։

BP և Royal Dutch Shell բրիտանական նավթային ընկերությունները կարող են ակտիվ մասնակցություն ունենալ ալ Շահրիստանիի ներկայացրած ծրագրում։ Երկու ընկերություններն էլ խոշոր հանքավայրեր ունեն Իրաքի հարավում, առանց որոնց արդյունահանման ծավալները մինչև հնչեցրած ցուցանիշներն ավելացնելն այս պահին անհնար է։

Ավելին, նավթի շուկայում սեփական դիրքերն ամրապնդելու համար Իրաքի իշխանությունները մտադիր են նպաստել Իրանում արդյունահանման ավելացմանը` Սաուդյան Արաբիայի դեմ նավթի գլոբալ շուկայում միասնական ճակատով հանդես գալու համար։

«Իրանը մշտական կապի մեջ է մեզ հետ։ Նրանք ցանկանում են մեզ հետ միասին մասնակցել առաջարկվող մոդելին»,– հայտարարել է ալ Շահրիստանին։

Նրա խոսքով` Բաղդադն աշխատում է, որ օգնի Իրանին ներդրումներ ներգրավելու հարցում, ինչպես նաև պատժամիջոցների ամբողջական վերացմանը։ Իրանն ու Իրաքը համատեղ նավթի խոշորագույն պաշարներ ունեն, և այս պահին նավթի արդյունահանման նրանց ներուժը կազմում է օրական մոտ 12.5 մլն բարել։ -0-