Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Նավթը թանկանում է ԱՄՆ–ում գրանցված ցուրտ եղանակի և Լիբիայից եկած նորությունների ֆոնին

24.02.2014, 10:49
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի դրական դինամիկա են ցուցաբերում ԱՄՆ–ում գրանցված ցուրտ եղանակի և Լիբիայից եկած նորությունների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
Նավթը թանկանում է ԱՄՆ–ում գրանցված ցուրտ եղանակի և Լիբիայից եկած նորությունների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի դրական դինամիկա են ցուցաբերում ԱՄՆ–ում գրանցված ցուրտ եղանակի և Լիբիայից եկած նորությունների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինը Մոսկվայի ժամանակով ժամը 09։04–ին աճել է 0,15 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 110,02 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,27 տոկոսով և կազմել բարելի դիմաց 102.48 դոլարի։

«Ցուրտ եղանակն աջակցում է նավթի արժեքին։ Շուկաները պահանջարկի ավելացում են ակնկալում ԱՄՆ–ում գրանցված եղանակային պայմանների կապակցությամբ», – Bloomberg–ը մեջբերում է Սիդնեում CMC Markets–ի գլխավոր ռազմավար Մայքլ ՄքՔարթիի (Michael McCarthy) խոսքերը։

ՄքՔարթին ակնկալում է, որ WTI տեսակի նավթի արժեքը կարող է աճել` բարելի դիմաց հասնելով 103 դոլարի։

Ներդրողները նաև ուշադրություն են դարձրել Լիբիայի նորություններին, որտեղ նավթի արտադրությունը նվազել է օրվա ընթացքում մինչև 231 հազար բարելի Sharara հանքավայրում արդյունահանման դադարից հետո։ Հանքավայրը, որտեղ ամեն օրը արդյունահանվում էր 340 հազար բարել նավթ, փակվել էր փետրվարի 20–ին։–0–