Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հունաստանի ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ հաջորդ շաբաթ երկիր է ժամանելու վարկատուների եռյակը

01.11.2013, 13:07
Վարկատուների եռյակի ներկայացուցիչների բանակցություններն Աթենքում ծրագրված են հաջորդ շաբաթ, հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հունաստանի ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ հաջորդ շաբաթ երկիր է ժամանելու վարկատուների եռյակը
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վարկատուների եռյակի ներկայացուցիչների բանակցություններն Աթենքում ծրագրված են հաջորդ շաբաթ, հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք երեքշաբթի օրվա համար հանդիպում են խնդրել»,– պատասխանել է նախարարը լրագրողներին և ավելացրել, որ եռյակը չի գա, եթե չլուծվեն մի շարք հարցեր։

Ստուրնարասը հայտնեց նաև, որ կառավարությունը մինչև հաջորդ շաբաթվա վերջ կլրամշակի սեփականության միասնական հարկի մասին օրինագիծը` հաշվի առնելով «Նոր դեմոկրատիայի» խորհրդարանական խմբերի և Համահունական սոցիալիստական շարժման («ՊԱՍՈԿ») կարծիքը։

Իշխող կոալիցիայի մի քանի տասնյակ պատգամավորներ պահանջել են փոխել օրինագիծը հանուն հարկային բեռի ավելի արդար բաշխման։ Մասնավորապես, նրանք առաջարկում են հարկից ազատել գյուղատնտեսական կալվածքների մի մասը, վերահաշվարկել դրանց արժեքը, հարկ չվերցնել ոչ թանկ սեփականության տերերից, եթե դա նրանց միակ սեփականությունն է, և հատուկ գոտիներում գտնվող գույքից, օրինակ, հնագիտական գոտում, փոխել կիսակառույց շենքերի հարկումը։

Սեփականության միասնական հարկից սպասվող լրացուցիչ եկամուտը, որը կփոխարինին ներկայում երկու գանձվող հարկերը, կգերազանցի 3 միլիարդ եվրոն։ Միաժամանակ, Հունաստանը չի կատարել վարկի հերթական տրանշը ստանալու համար անհրաժեշտ մի շարք այլ քայլեր։

Առայժմ եռյակը Հունաստանի վերաբերյալ գնահատական չի ներկայացնի, եվրագոտին և ԱՄՀ–ն չեն կարող երկրին ֆինանսական օգնության հերթական տրանշ հատկացնել։ Աթենքում բանակցությունների առաջին մասը վարկատուների ներկայացուցիչներն ավարտել են մեկ ամիս առաջ, որպեսզի ավարտեն տեխնիկական աշխատանքը։ Վերջին օրերին մամուլում լուրեր են պտտվում, որ վարկատուների եռյակը հետաձգել է այցը Աթենք։ -0-