Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Ամերիկյան ընկերությունները դուրս են մղում չինացիներին աշխարհի ամենաթանկ կորպորացիաների ցուցակից

04.12.2012, 11:07
Ամերիկյան ընկերությունները դուրս են մղում չինացիներին աշխարհի ամենաթանկ կորպորացիաների ցուցակից, գրում է  РБК daily-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Ամերիկյան ընկերությունները դուրս են մղում չինացիներին աշխարհի ամենաթանկ կորպորացիաների ցուցակից, գրում է  РБК daily-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը:
Ներդրողներն ավելի են հավատում ԱՄՆ-ի բաց շուկայական տնտեսությանը, որն արդեն ընդհուպ մոտեցել է աճի նախաճգնաժամային տեմպերին, քան Չինաստանում բիզնեսի կառավարման հրամայական սկզբունքներին: Չինաստանում ՀՆԱ աճի տեմպերն այս տարի, ինչպես ակնկալվում է, կդառնան նվազագույնը 1999 թվականից ի վեր:

2009 թվականի համեմատ ԱՄՆ-ի ընկերություններն ավելացրել են իրենց ներկայությունը` 159-ից հասցնելով 171–ի: Դրանք բոլորը ներդրողների կողմից գնահատվում են 10,6 տրլն դոլար, ինչը կազմում է համաշխարհային հրապարակային 500 առաջատար ընկերությունների ընդհանուր կապիտալիզացման 40,3 տոկոսը: Միաժամանակ, վարկանիշում չինական ընկերությունների թիվը երեք տարիների ընթացքում կրճատվել է 34-ից մինչև 24 (ընդհանուր արժեքը՝ 1,74 տրլն դոլար):

Վարկանիշում ուժերի դասավորվածությունը համապատասխանում է երկու երկրների ֆոնդային շուկաների դինամիկային: Տարեսկզբից S&P 500 ինդեքսը 13 տոկոս է ավելացրել (2009 թվականի մարտին գրանցած նվազագույն արժեքի համեմատ աճել է կրկնակի): Իսկ Չինաստանում Shanghai Composite ինդեքսը տարեսկզբից նվազել է 10 տոկոսով և ներկայում սակարկում է չորսամյա նվազագույն արժեքների սահմաններում: Եվ թեպետ 2009 թվականից չինական տնտեսությունը եռակի անգամ արագ է աճել ամերիկյանի համեմատ և դուրս է եկել աշխարհում երկրորդ տեղը՝ առաջ անցնելով ճապոնականից: Չինական ընկերությունների շահույթը վերջին երեք տարիներին յոթ անգամ աճել է՝ ավելի քան կրկնակի գերազանցելով ԱՄՆ-ի ֆինանսական ցուցանիշների աճը:

«Չինաստանում ֆոնդային շուկայի և տնտեսության միջև կապը, որն այլ երկրներում շատ ուժեղ չէ, գործնականորեն բացակայում է: Շուկայի մեծ մասը պետական խոշոր ֆինանսական և արդյունաբերական ընկերություններն են: Այսինքն, տնտեսության ընդհանուր վիճակը դրանք չեն արտացոլում»,- РБК daily-ին է պարզաբանել Capital Economics-ի տնտեսագետ Մարկ Ուիլյամսը: Միաժամանակ, պետական ընկերություններն ակտիվորեն ազդում են ընդունվող որոշումների վրա: «Դրանք, ըստ էության, պետական ապարատի շարունակությունն են, և բաժնետերերի շահերը նրանց ոչ առաջին, նույնիսկ ոչ էլ երկրորդ առաջնահերթությունը չեն»,- ավելացրել է տնտեսագետը:

Իսկ բաժնետոմսերի ամերիկյան շուկան ներդրողների կողմից ընկալվում է որպես ճգնաժամի ժամանակ ամենաանվտանգը, որը նաև ավելի արագ է վերականգնվում ճգնաժամի ավարտից հետո: 2002-2007 թվականներին՝ ճգնաժամից առաջ, ԱՄՆ–ի ՀՆԱ-ն տարեկան ավելանում էր միջինը 2,6 տոկոսով: 2012 թվականին ամերիկյան տնտեսությունը կարող է աճել 2,2 տոկոսով: -0-