Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱՄՆ-ում ավելացած պաշարների հետևանքով նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններ են ստացել

28.02.2013, 10:52
ԱՄՆ-ում երկրի հումքի պաշարների վերաբերյալ մակրոտնտեսական տվյալների հրապարակումից հետո նավթի համաշխարհային գները չորեքշաբթի կայացած առուվաճառքից հետո տարբեր ուղղություններով են բացվել, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ-ում ավելացած պաշարների հետևանքով նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններ են ստացել
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ում երկրի հումքի պաշարների վերաբերյալ մակրոտնտեսական տվյալների հրապարակումից հետո նավթի համաշխարհային գները չորեքշաբթի կայացած առուվաճառքից հետո տարբեր ուղղություններով են բացվել, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինն նվազել  է 0,84 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 111,87 դոլար։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին աճել է  0,13 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 92,76 դոլար։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ փետրվարի 22-ին ավարտված շաբաթում հումքի պաշարներն ավելացել են 1,1 մլն բարելով կամ 0,3 տոկոսով` կազմելով 377,5 մլն բարել: Պահուստների ավելացումը այնքան էական չէր, որքան ակնկալում էին վերլուծաբանները, ովքեր կանխատեսել էին, որ այդ ցուցանիշը 2,5 մլն բարել կկազմի: -0-