Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ԱՄՆ-ում հանրապետականներն առաջարկել են բարձրացնել միլիոնատերերի համար նախատեսված հարկերը

17.12.2012, 10:52
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Բոներն առաջարկեց բարձրացնել այն քաղաքացիների համար նախատեսված հարկերը, որոնց եկամուտը գերազանցում է 1 մլն դոլարը: Սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժեց խոսնակի առաջարկը, հաղորդում է Associated Press-ը` հղում անելելով անանուն աղբյուրներին, հաղորդում է РБК-ն:
ԱՄՆ-ում հանրապետականներն առաջարկել են բարձրացնել միլիոնատերերի համար նախատեսված հարկերը
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Բոներն առաջարկեց բարձրացնել այն քաղաքացիների համար նախատեսված հարկերը, որոնց եկամուտը գերազանցում է 1 մլն դոլարը: Սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժեց խոսնակի առաջարկը, հաղորդում է Associated Press-ը` հղում անելելով անանուն աղբյուրներին, հաղորդում է РБК-ն:

Ամերիկացի առաջնորդը պնդում է, որպեսզի հարկման բարձրացումն անդրադառնա ավելի քան 250 հազար դոլար եկամուտ ունեցող բոլոր քաղաքացիների վրա: Մամուլի քարտուղար Ջ.Բոները որևէ կերպ չի մեկնաբանում նախագահի որոշման մասին տեղեկատվությունը:

Այդուհանդերձ, տնտեսագետներն ու քաղաքագետներն ուշադրություն են դարձնում ժողովրդավարների և հանրապետականների միջև բանակցությունների գործընթացի վրա, քանի որ ավելի վաղ վերջին կուսակցության ներկայացուցիչները կտրականապես դեմ են եղել կայացած ամերիկացիների համար հարկային դրույքի բարձրացմանը: Կողմերը շարունակում են բանակցությունները «ֆիսկալային ճեղքվածք» թույլ չտալու ուղղությամբ, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ տարի:

«Ֆիսկալային ճեղքվածքը» հարկերի և բյուջեի սեկվեստրի միաժամանակյա կտրուկ բարձրացում է նշանակում: Հանրապետականները կողմ են տնտեսության միջոցների խստացմանն ու պետական ծախսերի կրճատմանը, ժողովրդավարներն այլ կարծիքին են: -0-