ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն 2015 ֆինանսական տարվա համար 20,7 մլն դոլարի չափով հաստատել է Հայաստանի տնտեսական օգնության նախագիծը
20.06.2014,
16:49
ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն հաստատել է 2015 ֆինանսական տարվա համար օտարերկրյա օգնության նախագիծը, որի համաձայն՝ Հայաստանին տրամադրվելիք տնտեսական աջակցության չափը կազմում է 20,7 մլն դոլար, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն հաստատել է 2015 ֆինանսական տարվա համար օտարերկրյա օգնության նախագիծը, որի համաձայն՝ Հայաստանին տրամադրվելիք տնտեսական աջակցության չափը կազմում է 20,7 մլն դոլար, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):
Նախագծի հաստատմանը կողմ է քվեարկել Կոմիտեի 25 ներկայացուցիչ, դեմ՝ 5 ներկայացուցիչ:
Այսպես, Հայաստանը 20,7 մլն դոլարի տնտեսական աջակցություն կստանա (ESF), 1,7 մլն դոլարը՝ օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի (FMF) շրջանակներում և 600 հազար դոլարը՝ միջազգային ռազմական կրթության և նախապատրաստման ծրագրով (IMET):
Միաժամանակ կոմիտեն Ադրբեջանին հատկացրել է 9,6 մլն դոլարի տնտեսական աջակցություն և 38,2 մլն դոլարի տնտեսական աջակցություն, ինչպես նաև 10 մլն դոլար հատկացրել է Վրաստանին օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում:
Կարևոր է նշել, որ Հայաստանին և Ադրբեջանին կտրամադրվի հավասար չափով գումար օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում:
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ-ի հայկական համայնքի խոշորագույն և առավել ազդեցիկ կազմակերպությունն է, այն ԱՄՆ-ում գործող ազդեցությամբ երկրորդ էթնո-լոբբիստական կազմակերպությունն է: Կոմիտեն կոնգրեսում հայկական հարցերի խումբը վերահսկող գլխավոր կազմակերպությունն է (Armenian Causus): ANCA-ն ներկայացուցչություններ ունի Հայաստանում, ԼՂՀ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Կիպրոսում, Ավստրալիայում, ANCA-ի պաշտոնական ներկայացուցչություն կա նաև ԵՄ-ում: Կոնգրեսն ակտիվորեն պաշտպանում է Ամերիկայի հայկական համայնքի շահերը, այդ թվում նաև զբաղվում է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: -0-