Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Ռոսնեֆտն անհեթեթություն է համարում Խոդորկովսկու` Բաշնեֆտի բաժնետոմսերի վերաբերյալ հայտարարությունը

17.09.2014, 12:50
«Ռոսնեֆտ» ընկերությունը անհեթեթություն է համարում «ՅՈՒԿՕՍ»–ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու  ենթադրությունը, թե ընկերությունը ցանկանում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերը գնել նավթի արդյունահանման նվազման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևին։
Ռոսնեֆտն անհեթեթություն է համարում Խոդորկովսկու` Բաշնեֆտի բաժնետոմսերի վերաբերյալ հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտ» ընկերությունը անհեթեթություն է համարում «ՅՈՒԿՕՍ»–ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու  ենթադրությունը, թե ընկերությունը ցանկանում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերը գնել նավթի արդյունահանման նվազման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևին։

«Վեդոմոստին» չորեքշաբթի հրապարակել է Խոդորկովսկու հարցազրույցը, որում նա ենթադրում է, թե «Ռոսնեֆտը» մտադիր է գնել «Բաշնեֆտը», որը առաջարկված հարմար պայմաններով զիջել չի ցանկացել նախօրեին տնային կալանքում հայտնված «Սիստեմա» ԲՖԿ–ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը։ Խոդորկովսկու կարծիքով` այդ ժամանակ «որոշվել է գործել վաղուց հայտնի մեթոդով»։

«Սա զառանցանքի սահմանն է։ Ամոթ է, որ նավթային ոլորտին առնչվող մարդը նման հիմարություն է ասում։ Կենտրոնական կարգավարական վարչության տվյալներ կան։ Իրականում, ըստ ԿԿՎ–ի, եթե մենք, ենթադրենք, նվազող արդյունահանմանն ավելացնենք «Բաշնեֆտի» նվազող արդյունահանումը, դրանից մեր թվերն ավելի լավը չեն դառնա։ Դա ուղղակի հիմարություն է»,– հայտարարել է Լեոնտևը։

«Մեր արդյունահանումը լիովին կայուն է։ Որոշակի ժամանակավոր նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը ակտիվորեն զբաղվում է ծառայությունների ռացիոնալացմամբ։ Մենք հրաժարել ենք բավականին լուրջ ընկերությունների ծառայություններից, քանի որ նրանք պարզապես չափից ավելի են բարձրացնում գները։ Մեզ մոտ կտրուկ ավելանում է արդյունավետությունը»,– ավելացրել է նա։-0-