Արհմիության գործադուլը լայնածավալ խափանումների է հանգեցրել Գերմանիայի երկաթուղային հաղորդակցությունում
18.03.2013,
14:07
Նախազգուշական գործադուլը, որը երկուշաբթի առավոտյան անցկացրեց երկաթուղային տրանսպորտի աշխատողների գերմանական արհմիությունը (EVG), ողջ Գերմանիայի երկաթուղային հաղորդակցության լայնածավալ խափանումների հանգեցրեց. բողոքի ակցիայի պատճառով ուշացած գնացքների քանակի վերաբերյալ հստակ տվյալներ դեռ չկան։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Նախազգուշական գործադուլը, որը երկուշաբթի առավոտյան անցկացրեց երկաթուղային տրանսպորտի աշխատողների գերմանական արհմիությունը (EVG), ողջ Գերմանիայի երկաթուղային հաղորդակցության լայնածավալ խափանումների հանգեցրեց. բողոքի ակցիայի պատճառով ուշացած գնացքների քանակի վերաբերյալ հստակ տվյալներ դեռ չկան։
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է EVG–ի ներկայացուցիչ Օլիվեր Կաուֆհոլդը (Oliver Kaufhold), տեղական ժամանակով 6.00–8.00–ը (երևանյան ժամանակով` 9.00-11.00) տեղի ունեցած գործադուլին մասնակցել է գրեթե Գերմանիայի դաշնային բոլոր հողերից բնագավառի շուրջ 1 հազար աշխատակից։
Բողոքում էին ցեխերի, կենտրոնացված կայանների աշխատողները, հավաքարարները, գնացքների անձնակազմը, ինչպես նաև Deutsche Bahn կենտրոնական գրասենյակի աշխատակիցները։ Բողոքողները, մասնավորապես, պահանջում են 6,5 տոկոսով միաժամանակ բարձրացնել 130 հազար աշխատակցի աշխատավարձերը։ Գործատուն առաջարկում է ավելի քիչ և ընդ որում փուլային ավելացում` այս տարվա մայիսից 2,4 տոկոս և 2014թ.–ի ապրիլից 2 տոկոս։ Երկուշաբթի նախատեսված է բանակցությունների նոր փուլը։ --0--