Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Ավստրալիան և Չինաստանը ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել

17.06.2015, 10:58
Չինաստանի և Ավստրալիայի ներկայացուցիչները չորեքշաբթի Կանբերայում տեղի ունեցած արարողության ժամանակ ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավստրալիան և Չինաստանը ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Չինաստանի և Ավստրալիայի ներկայացուցիչները չորեքշաբթի Կանբերայում տեղի ունեցած արարողության ժամանակ ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթուղթը մշակվել է երկար տարիներ, և դրա վերջնական տարբերակը ստորագրել են Չինաստանի առևտրի նախարար Գաո Խուչենն ու Ավստրալիայի առևտրի նախարար Էնդրյու Ռոբը, հաղորդում է Սինխուա գործակալությունը։

«Սա կարևոր և պատմական օր է մեր երկրների համար։ Այս համաձայնագրի շնորհիվ մեր երկրներում, մեր տարածաշրջանում, մեր աշխարհում դրական փոփոխություններ կգրանցվեն», – Ֆրանս Փրես գործակալությունը մեջբերում է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի խոսքերը։

Նախորդ տարվա նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու Էբոտը Մտադրությունների մասին հռչակագիր էին ստորագրել։–0–