Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Barclays: «Մինչև 2016 թվականի հունիսը ԱՄՆ–ն բնական գազի մաքուր արտահանող կդառնա»

10.01.2014, 14:03
Մինչև 2016 թվականի հունիսը ԱՄՆ–ն բնական գազի մաքուր արտահանող կդառնա` երկրից սեղմված բնական գազի մատակարարումների ծավալների ակնկալվող արագ աճի, մեքսիկական խողովակաշարային համակարգերի թողունակության բարձրացման, ինչպես նաև կանադական գազի ներքին պահանջարկների նվազման հետևանքով, գրում է Փրայմը` հղում անելով Barclays–ի հումքային ապրանքների վերլուծաբանների զեկույցին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Մինչև 2016 թվականի հունիսը ԱՄՆ–ն բնական գազի մաքուր արտահանող կդառնա` երկրից սեղմված բնական գազի մատակարարումների ծավալների ակնկալվող արագ աճի, մեքսիկական խողովակաշարային համակարգերի թողունակության բարձրացման, ինչպես նաև կանադական գազի ներքին պահանջարկների նվազման հետևանքով, գրում է Փրայմը` հղում անելով Barclays–ի հումքային ապրանքների վերլուծաբանների զեկույցին։

Այսօր ԱՄՆ–ում գազի ներկրման ծավալները նվազել են 67 տոկոսով։ Կանադական գազի մատակարարումները նվազել են օրական մինչև 5 միլիարդ խորանարդ մետր` 2001 թվականին 9 միլիարդ խորանարդ մետրի դիմաց։

«ԱՄՆ–ն երկրի տնտեսության, աշխարհաքաղաքական դրության, բնական և ՍԲԳ–ի շուկայի երկարաժամկետ առավելություններով ամուր կանգնած է բնական գազի մաքուր արտահանող դառնալու  ճանապարհին»,– ասվում է բանկի վերլուծաբանների հաղորդագրության մեջ։ -0-