Բրազիլիան ծրագրում է 2013թ.–ին նավթագազային տարածքների աճուրդ անցկացնել
20.09.2012,
11:24
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հավանություն է տվել հինգ տարում առաջին անգամ նավթագազային տեղամասերի աճուրդ անցկացնել 2012 թվականի մայիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Financial Times–ին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հավանություն է տվել հինգ տարում առաջին անգամ նավթագազային տեղամասերի աճուրդ անցկացնել 2012 թվականի մայիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Financial Times–ին։
Ինչպես հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Էդիսոն Լուբան (Edison Lobаo), կառավարությունը ծրագրում է 2013 թվականի մայիսին աճուրդի հանել 174 նավթագազային բլոկ, այդ թվում`շելֆում, այսպես կոչված, ենթաաղային գոտու տեղամասերի աճուրդը ծրագրված է 2013 թվականի նոյեմբերին։
Առուվաճառքը կարող է անցկացվել միայն այն դեպքում, եթե երկրի կոնգրեսը հավանություն տա նոր նավթային տարածքներից շահույթի բաշխման վիճելի օրենքին։
«Մենք վստահ ենք, որ կոնգրեսի ստորին պալատը մինչև տարեվերջ ռոյլթիի մասին նոր օրենքի քվեարկություն կանցկացնի առանց որևէ բարդության»,– ասել է նախարարը։
Բրազիլիայի նավթագազային կարգավորիչը խոստանում է առաջիկա օրերին հրապարակել կայանալիք աճուրդների հետ կապված մանրամասները։ -0-