Չեխիայի վարչապետ Պ.Նեչասը 25 տարվա ամուսնությունից հետո հայտարարել է ամուսնալուծության մասին
12.06.2013,
12:25
Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Նեչասը 25 տարվա ամուսնությունի հետո հայտնել է իր ամուսնալուծության մասին, հաղորդում է РБК–ն` հղում անելով Բի–Բի–սի–ին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Նեչասը 25 տարվա ամուսնությունի հետո հայտնել է իր ամուսնալուծության մասին, հաղորդում է РБК–ն` հղում անելով Բի–Բի–սի–ին։
«Մենք ազնվորեն փորձում էինք համաձայնեցնել ընտանեկան կյանքի մասին մեր պատկերացումները։ Դեռ մենք չենք հասկանում, թե ինչպես դուրս գանք բարդ իրավիճակից։ Ամեն դեպքում մենք կփորձենք պահպանել միմյանց և մեր երեխաների նկատմամբ հարգանքը»,– ասել է Նեչասը։
Պետր և Ռադկա Նեչասները չորս երեխա ունեն, երկու փոքր դուստրերը դեռ անչափահաս են։ Ըստ վարչապետի` աղջիկները կմնան մոր մոտ, իսկ նա կմասնակցի նրանց կրթության հարցին։
2013թ.–ի հունվարի կեսին Նեչասը տեղեկացրել էր, որ արդեն մի քանի ամիս կնոջ հետ չի ապրում։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա տիկնոջ` Լյուդմիլա Պուտինի առաջիկա ամուսնալուծության մասին լուրը։ –0–