Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Chevron-ը 17 մլն դոլար տուգանք է վճարել Բրազիլիայում նավթի արտահոսքի համար

28.09.2012, 10:30
Chevron ամերիկյան նավթագազային ընկերությունը կատարել է Բրազիլիայի իշխանությունների որոշումը և 35.1 միլիոն ռեալ (մոտ 17 միլիոն դոլար) է վճարել 2011 թվականին այդ հարավամերիկյան երկրի ափին տեղի ունեցած նավթի արտահոսքի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով  Telesur ալիքին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Chevron ամերիկյան նավթագազային ընկերությունը կատարել է Բրազիլիայի իշխանությունների որոշումը և 35.1 միլիոն ռեալ (մոտ 17 միլիոն դոլար) է վճարել 2011 թվականին այդ հարավամերիկյան երկրի ափին տեղի ունեցած նավթի արտահոսքի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով  Telesur ալիքին։

Ընկերության հաղորդմամբ, վճարումն իրականացվել է դեռ սեպտեմբերի 21–ին, այսինքն` տուգանքի սահմանման վերաբերյալ որոշման ընդունումից մեկ շաբաթ անց։

Նավթի արտահոսքը Frade նախագծում, որի օպերատորն է Chevron–ը, տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի վթարի հետևանքով, ևս մեկը հայտնաբերվել է մարտին, ինչից հետո արդյունահանումն այդ տեղամասում դադարեցվել է։ Բրազիլիայի իշխանությունների տվյալներով՝ արդյունքում Ատլանտյան օվկիանոսի ջրերում է հայտնվել 3.7 հազար բարել նավթ, ինքը՝ ընկերությունն արտահոսքի ծավալը գնահատել է 2.4 հազար բարել։ Վթարներից հետո Chevron–ին և Transocean սերվիսային ընկերությանը քաղաքացիական և քրեական հայցեր են ներկայացվել։

Բրազիլական դատարանն ընկերություններին է ցուցում տվել, որ դրանք պետք է դադարեցնեն երկրում նավթի արդյունահանումն ու տեղափոխումը մինչև այդ դեպքերի հետ կապված քննությունների ավարտը։ -0-