Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Դ.Մեդվեդև. «Թող Ուկրաինան փորձի իր ապրանքը վաճառել Եվրոպայում»

24.09.2013, 11:37
Եթե Ուկրաինան Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակ ստանա, Ռուսաստանի տրամադրած գործընկերային ռեժիմը չեղյալ կհայտարարվի, Դաշնային խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Դ.Մեդվեդև. «Թող Ուկրաինան փորձի իր ապրանքը վաճառել Եվրոպայում»
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եթե Ուկրաինան Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակ ստանա, Ռուսաստանի տրամադրած գործընկերային ռեժիմը չեղյալ կհայտարարվի, Դաշնային խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Ուկրաինայի համար հատուկ գործընկերային ռեժիմը կավարտվի։ Թող վաճառեն իրենց արտադրանքը Եվրոպայում, թող փորձեն վաճառել»,– հայտնել է կառավարության ղեկավարը, հաղորդում է rbc.ru–ն։ Միաժամանակ ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ Եվրամիության կազմում Ուկրաինայի ասոցացված անդամակցության մասին պայմանագիրը կկիրառվի մինչև փաստաթղթի վավերացումը։

Հիշեցնենք, որ 2013թ.–ի սեպտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարար, որ եթե ուկրաինական իշխանությունները Մաքսային միության փոխարեն նախընտրեն Եվրամիության ասոցացման անդամի կարգավիճակը, Ռուսաստանը ստիպված կլինի մտածել սեփական շուկայի պաշտպանության մասին։

«Մենք ստիպված կլինենք փակվել»,– հայտարարել էր Պուտինը` նշելով, որ եթե  Ուկրաինան իր շուկան բացի եվրոպական ապրանքների համար և միաժամանակ անցնի ԵՄ–ում ընդունված տեխնիկական ստանդարտներին, ապա ուկրաինական ձեռնարկությունների արտադրանքը դուրս կմղվի ներքին շուկայից։

«Իսկ սեփական ձեռնարկություններն աշխատում են, այդ դեպքում ի՞նչ անել սեփական ապրանքը։ Մենք մտավախություն ունենք, որ դրանք կհայտնվեն մեր շուկայում, Մաքսային միության շուկայում, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի շուկայում։  Սակայն մենք նման համաձայնության չենք եկել, դա խնդիրներ կստեղծի մեր տնտեսության համար»,– նշել է ՌԴ նախագահը։ –0–