Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Բարոզու. «ԵՄ–ն Կիևին 1 մլրդ դոլար կհատկացնի գազ գնելու համար»

24.10.2014, 13:11
Եվրահանձնաժողովն առաջիկայում կարող է Կիևին առավելագույնը 1 մլրդ դոլար (790 մլն եվրո) հատկացնել ռուսական գազի մատակարարումները վճարելու համար, հայտնել է մարմնի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, տեղեկացնում է Vestifinance.ru–ն։
Բարոզու. «ԵՄ–ն Կիևին 1 մլրդ դոլար կհատկացնի գազ գնելու համար»
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովն առաջիկայում կարող է Կիևին առավելագույնը 1 մլրդ դոլար (790 մլն եվրո) հատկացնել ռուսական գազի մատակարարումները վճարելու համար, հայտնել է մարմնի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, տեղեկացնում է Vestifinance.ru–ն։

Ֆինանսական փաթեթը կարող է տրամադրվել շատ կարճ ժամանակում, պատմել են The Wall Street Journal–ի լավատեղյակ աղբյուրները։ Սակայն այդ միջոցները բավարար չեն լինի Ուկրաինայի բյուջետային կարիքները ծածկելու համար։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հայտնել է, որ Կիևին կարող է անհրաժեշտ լինել բրիջ–վարկ գազ գնելու համար, բայց ընդգծել է, որ այդ քայլն առայժմ լրամշակված չէ։ ԳԴՀ–ի կանցլերը համաձայնել է, որ ԵՄ–ի հարկատուները պետք է վճարեն «Գազպրոմի» առջև ունեցած պարտքն Ուկրաինային, ավելի վաղ հայտնել էր Deutsche Wirtschafts Nachrichten գերմանական ռեսուրսը։

Ռուսաստան–Ուկրաինա–Եվրահանձնաժողով ձևաչափով գազային հարցերի վերաբերյալ վերջին բանակցություններն անցկացվել են սեպտեմբերի 26–ին։ Այն ժամանակ էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել էր, որ Ուկրաինան մինչև տարեվերջ «Գազպրոմին» պետք է վճարի 3.1 մլրդ դոլար, ընդ որում` 2 մլրդ դոլարը պետք է ռուսական ընկերության հաշվին նստեն ոչ ուշ, քան հոկտեմբերին։

Ուկրաինան ԵՄ–ից լրացուցիչ 2 մլրդ եվրո է խնդրել, որ փակի բյուջեի գանձապահական տարբերությունը։ ԵՄ–ի պաշտոնական անձինք, գրում է ամերիկյան թերթը, հայտարարում են, որ Բրյուսելը դժվար թե համաձայնեցնի այդ գումարը։

Հոկտեմբերի 22–ին Ռուսաստանի, Ուկրաինայի Եվրահանձնաժողովի հերթական եռակողմ բանակցություններն Ուկրաինայի գազամատակարարումների և Ուկրաինայով դեպի Եվրոպա տարանցիկ գազի վերաբերյալ հարցի վերջնական լուծման չհանգեցրին։

Առաջվա պես անպատասխան է մնում այն հարցը, թե Ուկրաինան որտեղից փող կվերցնի գազամատակարարումների նախավճարման համար։ ԵՀ–ն կարող է օգնություն ցուցաբերել Ուկրաինային, «բայց միայն «Ուկրաինայի նավթագազի» և Ուկրաինայի բյուջեի մանրամասն ստուգումից հետո և հաշվի առնելով ԵՄ–ի ֆինանսական օգնության ծրագրերը, որոնք գործում են այս և հաջորդ տարիներին»,– պարզաբանել է Էթինգերը։

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ–ի միջև եռակողմ նոր բանակցությունները կկայանան հոկտեմբերի 29–ին Բրյուսելում։ -0-