Ըստ վերջնական տվյալների` եվրագոտում սպառողական գները 2013թ.–ի ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 1,2%–ով
16.05.2013,
16:16
Ըստ վերջնական տվյալների`միասնական եվրոպական արժույթի շրջանառության գոտում (Եվրամիության հետ ներդաշնակ) սպառողական գները 2013թ.–ի ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 1,2 տոկոսով, գրում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Ըստ վերջնական տվյալների`միասնական եվրոպական արժույթի շրջանառության գոտում (Եվրամիության հետ ներդաշնակ) սպառողական գները 2013թ.–ի ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 1,2 տոկոսով, գրում է РБК–ն։
Վերլուծաբանները ցուցանիշի 1,2 տոկոսանոց աճ են կանխատեսել։ Այդ տեղեկատվությունն այսօր հրապարակել է Eurostat եվրոպական վիճակագրական գրասենյակը։
Նախորդ ամսվա համեմատ եվրագոտու սպառողական գները 2013թ.–ի ապրիլին նվազել են 0,1 տոկոսով։ 2013թ.–ի մարտին եվրագոտու սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 1,7 տոկոսով։
Սպառողական գները 2013թ.–ի ապրիլին Եվրամիության 27 երկրներում, ըստ միջին տվյալների` տարեկան կտրվածքով ավելացել են 1,4 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անփոփոխ են մնացել։ 2013թ.–ի ապրիլին ԵՄ–ի գնաճը կազմել է 2,7 տոկոս։
2013թ.–ի ապրիլին գնաճի առավել ցածր մակարդակ է նկատվել Հունաստանում (-0,6%), Լատվիայում (0,4%), Շվեդիայում (0,0%), իսկ առավել բարձր` Ռումինիայում (4,4%), Էստոնիայում (3,4%) և Նիդեռլանդներում (2,8%)։–0–