Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Եվրագոտու արդյունաբերությունն ապրիլի վերջին մարտի համեմատ աճել է 0,4 տոկոսով

12.06.2015, 11:45
Եվրագոտում արդյունաբերական արտադրության ծավալն ապրիլին ամսական կտրվածքով ավելացել է 0,4 տոկոսով և 1,1 տոկոսով` տարեկան կտրվածքով, կարծում են Dailyfx.com պորտալի կողմից հարցված փորձագետները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Եվրագոտու արդյունաբերությունն ապրիլի վերջին մարտի համեմատ աճել է 0,4 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի, /ԱՌԿԱ/. Եվրագոտում արդյունաբերական արտադրության ծավալն ապրիլին ամսական կտրվածքով ավելացել է 0,4 տոկոսով և 1,1 տոկոսով` տարեկան կտրվածքով, կարծում են Dailyfx.com պորտալի կողմից հարցված փորձագետները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը կհրապարակի արժույթային միությունում արդյունաբերական արտադրության վերաբերյալ վիճակագրությունն ուրբաթ` Մոսկվայի ժամանակով 12։00–ին։ Մարտին արդյունաբերական արտադրությունն ամսական կտրվածքով նվազել է 0,3 տոկոսով և տարեկան կտրվածքով` աճել 1,8 տոկոսով։

Վերլուծաբանների կանխատեսումներով` Միչիգանի համալսարանի սպառողական տրամադրությունների ինդեքսը հունիսին, նախնական գնահատականով, մայիսի 90,7 կետից աճել է մինչև 91,4 կետ։ Ինդիկատորի հրապարակումը, որն արտացոլում է ԱՄՆ տնտեսության նկատմամբ տնային տնտեսությունների վստահության աստիճանը, տեղի կունենա ուրբաթ Մոսկվայի ժամանակով 17։00–ին։

Ինդեքսը կազմվում է 50 առանցքային հարցերի շուրջ 500 ամերիկյան տնային տնտեսությունների ամսական հարցման հիման վրա` ուղղված տնտեսական մթնոլորտի վերաբերյալ սպառողների սպասումների փոփոխությունները պարզելուն։ Ինդիկատորը հրապարակվում է ամսական երկու անգամ` սկզբնական և վերջնական գնահատականի տեսքով և ազդում դոլարի դինամիկայի, ֆոնդային շուկաների և ԱՄՆ պետական պարտատոմսերի վրա։

Բացի այդ, Baker Hughes ամերիկյան նավթագազային ընկերությունն ուրբաթ` Մոսկվայի ժամանակով 20։00–ին, կհրապարակի ԱՄՆ մեկ աշխատանքային շաբաթում նավթի և գազի արդյունահանման հորատման սարքավորումների թվի մասին վիճակագրություն։ Մեկ շաբաթ առաջ սարքավորումների քանակը նվազել է 7 միավորով կամ 0,8 տոկոսով և կազմել 868 միավոր։ Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել է 53 տոկոսով։-0-