Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսապես շրջափակել Ղրիմը

25.04.2014, 10:44
Եվրամիությունը կարող է տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակում նախապատրաստել Ղրիմում, ինչը Ռուսաստանին միանալու պատասխանը կլինի, գրում է РБК–ն։
Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսապես շրջափակել Ղրիմը
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը կարող է տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակում նախապատրաստել Ղրիմում, ինչը Ռուսաստանին միանալու պատասխանը կլինի, գրում է РБК–ն։

Ղրիմի հնարավոր շրջափակման մասին է խոսվում Եվրամիության գաղտնի փաստաթղթում, որի բովանդակությանը ծանոթացել է Reuters–ը։ Գործակալության տվյալներով, պատժամիջոցների ծրագիրը մշակվել էր եվրոպական պետությունների ղեկավարների հանձնարարականով ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության «խախտմանը»։

«Անհրաժեշտ է այնպիսի լուծումներ ընտրել, որոնք միաժամանակ պահպանեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ժխտեն Ղրիմի անօրինական բռնակցումը, պաշտպանեն տարածաշրջանում եվրոպական շահերը և ղրիմցիների համար անհիմն պատիժ չդառնան»,– ասվում է Եվրահանձնաժողովի փաստաթղթում։ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը չի պատասխանել РБК–ի խնդրանքին հաստատել, որ նմանատիպ փաստաթուղթ գոյություն ունի։

Առաջարկված քայլերը փաստորեն ենթադրում են Ղրիմի ֆինանսական կազմակերպությունների մեկուսացում` եվրոպացի ֆիզիկական և իրավաբանական անձանց կարգելվի կանխիկացումներ կատարել Ղրիմում։ Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է դիտարկել Եվրամիությունից Ղրիմում գործող կամ գրանցված ընկերություններում ներդրումների կատարում, ինչպես և Ղրիմից ներդրումների արգելումը Եվրոպայում։

Reuters–ի տվյալներով, այդ առաջարկությունները վերջնականապես հաստատված չեն, դրանց վերաբերյալ որոշում կարող է ընդունվել Եվրամիության արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպմանը մայիսի 12–ին։ -0-