Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ford–ը հետ է կանչում Escape մակնիշի 160 հազար ավտոմեքենաներ շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով

27.11.2013, 13:25
Ford Motor ավտոմոբիլային հսկան հայտարարել է, որ սկսում է Escape մակնիշի ավելի քան 160 հազար ավտոմեքենաների հետ կանչման ծրագիրը շարժիչում բռնկման հաճախակի դեպքերի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Wall Street Journal թերթին։
Ford–ը հետ է կանչում Escape մակնիշի 160 հազար ավտոմեքենաներ շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ford Motor ավտոմոբիլային հսկան հայտարարել է, որ սկսում է Escape մակնիշի ավելի քան 160 հազար ավտոմեքենաների հետ կանչման ծրագիրը շարժիչում բռնկման հաճախակի դեպքերի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Wall Street Journal թերթին։

Հետ կկանչվեն 2013 թ.–ին հավաքված և հյուսիսամերիկյան շուկայում վաճառված 1,6 լիտր շարժիչով մեքենաները։ Ընկերության հայտարարության համաձայն` խնդիրը գլանների բլոկի գլխիկի ոչ բավարար ամրությունն է։ Փորձարկման ժամանակ այդ դետալը քանդվել է, ինչի հետևանքով յուղը լցվել է շարժիչի մեջ և դարձել է բռնկման պատճառ։ Ընկերությունից հաղորդում են, որ նրանց հայտնի է 13 նման դեպքերի մասին։

Բացի այդ, անցկացվելու է նաև մեքենաների բենզինի հաղորդալարի կաշեփողակների ախտորոշում, քանի որ ընկերությունը կանոնավոր կերպով հաճախորդներից բողոքներ է ստացել մեքենայի սրահում բենզինի հոտի կապակցությամբ։

Ford Motor–ից նշում են, որ այս թերությունները վնասվածքների պատճառ չեն դարձել և չեն հանգեցրել մարդկային զոհերի։–0–