G20-ի ներկայացուցիչները կքննարկեն զբաղվածության ոլորտի և մակրոտնտեսության փոխկապակցվածությունը
18.11.2013,
13:31
2013 թ.–ի նոյեմբերի 18–19–ը Բուենոս Այրեսում (Արգենտինա) «Փոխկապակցվածությունը մակրոտնտեսական և աշխատանքային քաղաքականության միջև» խորագրով սեմինար կանցկացվի, նշվում է G20–ի պաշտոնական կայքի նյութերում։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թ.–ի նոյեմբերի 18–19–ը Բուենոս Այրեսում (Արգենտինա) «Փոխկապակցվածությունը մակրոտնտեսական և աշխատանքային քաղաքականության միջև» խորագրով սեմինար կանցկացվի, նշվում է G20–ի պաշտոնական կայքի նյութերում։
Միջոցառումը կդառնա Ռուսաստանի նախագահության տարում զբաղվածության ոլորտում G20–ի անցկացրած աշխատանքի տրամաբանական շարունակությունը, որի արդյունքը դարձավ համաձայնեցված և ինտեգրված քաղաքական միջոցների անցկացման անհրաժեշտության ավելի լավ գիտակցումը` Քսանյակի երկրներում տնտեսական աճի և զբաղվածության ապահովման նպատակով, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Սեմինարը նվիրված է զբաղվածության ոլորտում իրականացվող քաղաքականության և մակրոտնտեսական քաղաքականության միջև փոխկապակցվածության քննարկմանը։ Բանավեճի ընթացքում կշեշտադրվեն համաձայնեցված և ինտեգրված քաղաքական միջոցների մշակման և այն շահերի հարցերը, որոնք ձեռք կբերվեն ներառական աճի աջակցության ոլորտում և աշխատատեղերի ստեղծման հարցում։
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է քննարկել հետևյալ թեմաները` ֆինանսական ճգնաժամից հետո տնտեսական աճի և զբաղվածության միտումների փոփոխությունը, զբաղվածությունն ու սոցիալական պաշտպանությունը` որպես մակրոտնտեսական ռազմավարության չափում, քաղաքականությունն ու ֆինանսական գործիքները` զբաղվածության աճի աջակցության ու մոտեցումների տեղաբաշխման համար, Լատինական Ամերիկայի երկրների փորձը աճի և զբաղվածության ոլորտում, Քսանյակում աճի և զբաղվածության հարցերում ինտեգրված օրակարգի ձևավորմանն ուղղված հնարավոր հետագա քայլերը։
Սեմինարին կմասնակցեն Քսանյակի ֆինանսական հատվածի և G20–ի զբաղվածության հարցերով աշխատանքային խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և Լատինական Ամերիկայի երկրներից հրավիրված պատվիրակներ։–0–