Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Գազպրոմը դեպի Ղրիմ գազատար կանցկացնի Կրասնոդարի երկրամասից

01.04.2014, 10:57
Գազպրոմը պատրաստ է Ղրիմ տանող գազատար անցկացնել Անապայից կամ Կրասնոդարից, հայտնում է «Վեդոմոստի»–ն` հղում անելով Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցչին։
Գազպրոմը դեպի Ղրիմ գազատար կանցկացնի Կրասնոդարի երկրամասից
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գազպրոմը պատրաստ է Ղրիմ տանող գազատար անցկացնել Անապայից կամ Կրասնոդարից, հայտնում է «Վեդոմոստի»–ն` հղում անելով Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցչին։

Տարբերակներից մեկի համաձայն, գազատարը կանցնի Կրասնոդարից Սևաստոպոլ երթուղիով` դրա երկայնքը կկազմի 400 կմ, իսկ հզորությունը` տարեկան մինչև 10 մլրդ խորանարդ մետր։ Էներգետիկայի նախարարությունում «Վեդոմոստիի» զրուցակցի գնահատականներով` նախագծի արժեքը կկազմի մոտ 1 մլրդ դոլար։ 

Մեկ այլ նախագծով էլ, գազատարը կարող է անցկացվել Անապայից։ Այդ դեպքում խողովակի երկարությունը կկազմի 100 կմ, իսկ նախագծի արժեքն էապես ցածր կլինի կրասնոդարյան տարբերակից` 200-300 մլն դոլար։ 

Գազատարի շինարարության մրցույթ կհայտարարվի։ Թերթի զրուցակցի խոսքով, գազատարն անհրաժեշտ է Ղրիմում նոր էլեկտրագեներացում ստեղծելու համար։ Պաշտոնյան նշում է, որ խողովակաշարի կառուցման հավանականությունն ավելի քան 90 տոկոս է։ 

Ղրիմը տարեկան մոտ 1 մլրդ խորանարդ մետր գազ է սպառում։ Մոտավորապես գազի նույն ծավալն արդյունահանում է «Չերնոմորնևֆտեգազ» ղրիմյան ձեռնարկությունը, հաղորդում է РБК–ն։ -0—