Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Գյուղատնտեսության նախարարությունը մտահոգված է նոր գյուղատնտեսական տարվա սկզբին ցորենի պակասով

05.02.2013, 18:49
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը մտահոգված է նոր գյուղատնտեսական տարվա սկզբին (2013թ.–ի հուլիսի 1) կանխատեսվող փոխանցվող ցորենի ցածր պաշարներով, հայտնել է գերատեսչության ղեկավար Նիկոլայ Ֆյոդորովը, գրում է Փրայմը։
Գյուղատնտեսության նախարարությունը մտահոգված է նոր գյուղատնտեսական տարվա սկզբին ցորենի պակասով
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը մտահոգված է նոր գյուղատնտեսական տարվա սկզբին (2013թ.–ի հուլիսի 1) կանխատեսվող փոխանցվող ցորենի ցածր պաշարներով, հայտնել է գերատեսչության ղեկավար Նիկոլայ Ֆյոդորովը, գրում է Փրայմը։

«Գյուղատնտեսական տարեվերջին կանխատեսվում են 7,7 մլն տոննա ծավալով պաշարներ։ Այդ պաշարները, իհարկե, հատուկ լարվածություն են առաջացնում, քանի որ համընդհանուր գնահատականների համաձայն, պետք է 10 մլն տոննայից ոչ պակաս ունենալ»,– ցորենի շուկայի և գարնանացանի պատրաստման իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է նա։ Խորհրդակցությունը  երեքշաբթի անցկացրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Ըստ Ֆյոդորովի` ցորենի ցածր պաշարները «որոշակի լրացուցիչ ռիսկեր են հաղորդում հաջորդ գյուղատնտեսական տարվա անցմանը»։

ՌԴ–ի ընդհանուր ցորենի պաշարներն այս գյուղատնտեսական տարում գնահատվում են 9,3 մլն տոննա` գրեթե 69 մլն տոննայի չափով ներքին պահանջների դեպքում։

Գյուղատնտեսության նախարարության ղեկավարը տեղեկացրել է նաև, հղում անելով Դաշնային մաքսային ծառայության տվյալներին, որ ընթացիկ գյուղատնտեսական տարում ցորենի արտահանումը արդեն հասել է 13,5 մլն տոննայի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19,4 մլն տոննայի դիմաց։ Արտահանման գծով նախարարության կանխատեսումն այս տարի կազմում է 14,8 մլն տոննա, հիշեցրել է Ֆյոդորովը։

Ցորենի ներկրումը 2012թ.–ի հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 500 հազար տոննա, ինչը մեկուկես անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 2013թ.–ի հունվար–հուլիս ամիսներին ՌԴ ներկրվող ցորենի մատակարարումների ծավալը կարող է ավելանալ` հասնելով 800 հազար տոննայի, ավելացրել է նախարարը։ –0–