Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՌԴ–ն հակաճգնաժամային քայլերի համար առաջին եռամսյակում կծախսի 22 մլրդ ռուբլի

03.02.2015, 12:36
2015 թվականի առաջին եռամսյակում հակաճգնաժամային քայլերի համար ՌԴ–ն բյուջեից կծախսի 22 մլրդ ռուբլի։ Գումարները կուղղվեն գյուղատնտեսության, ավտոարդյունաբերության օժանդակությանը և վարկերի տոկոսային վճարումների սուբսիդավորումներին։
ՌԴ–ն հակաճգնաժամային քայլերի համար առաջին եռամսյակում կծախսի 22 մլրդ ռուբլի
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2015 թվականի առաջին եռամսյակում հակաճգնաժամային քայլերի համար ՌԴ–ն բյուջեից կծախսի 22 մլրդ ռուբլի։ Գումարները կուղղվեն գյուղատնտեսության, ավտոարդյունաբերության օժանդակությանը և վարկերի տոկոսային վճարումների սուբսիդավորումներին։

Գումարը, որը կառավարությունը կհատկացնի 166 միլիարդի հասնող  հակաճգնաժամային պահուստից, շաբաթ օրը համաձայնեցրել են ֆինանսների նախարարության և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչները։ Այդ մասին հայտնում է «Վեդոմոստին»` հղում անելով ֆինանսատնտեսական բլոկի երկու պաշտոնյաների։ 22 մլրդ ռուբլու միջոցների գրեթե կեսը կգնա գյուղատնտեսության սուբսիդավորմանը` 10 մլրդ ռուբլի կստանա գյուղատնտեսության նախարարությունը։ Կառավարությունը կօժանդակի ավտոարդյունաբերությունն` ուտիլիզացման ծրագրի երկարացման միջոցով` այդ նպատակների համար հատկացնելով 5 մլրդ ռուբլի, հաղորդում է РБК–ն։

Նույնքան էլ կհատկացվի վարկերի տոկոսային վճարումների սուբսիդավորմանը։ Բացի այդ, 1 միլիարդական ռուբլի կհատկացվի Ռոսէկոնոմբանկի կապիտալացման ավարտին և գազաշարժիչային վառելիքով ավտոտեխնիկայի մարզային գնումների սուբսիդավորմանը։ Ավելի վաղ ասվել էր, որ հակաճգնաժամային ծրագրի ծախսերի ծավալի վերջնական որոշումը կընդունվի փետրվարի 2–ին` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի մասնակցությամբ։ -0-