Կարծիք. Բուլղարացիները և սերբերը իրենց վրա կզգան «Հարավային հոսքի» տապալման վնասները
18.02.2015,
11:14
Ըստ «Sputnik.Կարծիքներ»-ի հարցումների` անցկացված ICM Research գործակալության և "Россия сегодня" գործակալության հետ, Բուլղարիայում (64%) և Սերբիայում (61%) հարցվածների մեծամասնությունը կարծում է, «Հարավային հոսք» նախագծի տապալումը բացասաբար կանդրադառնա իրենց երկրների տնեսությունների վրա։ Ավստրիայում այդ կարծիքը կիսում է հարցվածների 38%-ը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ըստ «Sputnik.Կարծիքներ»-ի հարցումների` անցկացված ICM Research գործակալության և "Россия сегодня" գործակալության հետ, Բուլղարիայում (64%) և Սերբիայում (61%) հարցվածների մեծամասնությունը կարծում է, «Հարավային հոսք» նախագծի տապալումը բացասաբար կանդրադառնա իրենց երկրների տնեսությունների վրա։ Ավստրիայում այդ կարծիքը կիսում է հարցվածների 38%-ը։
Ընդ որում հարցված ավստրիացների միայն 53%-ը գիտե այն մասին, որ «Հարավային հոսքի» իրականացումը դադարեցված է, իսկ 37%-ն ընդհանրապես առաջին անգամ է լսում նախագծի մասին հարցման ընթացքում։ Միաժամանակ բոլոր երկրներում հարցվածների 44%-ն է կարծում, որ «Հարավային հոսքի» դադարեցումը շահավետ է, նախևառաջ, Թուրքիային։
Հետազոտությունն անցկացվել է 2015 թվականի հունվարի 12–ից 30–ը Բուլղարիայում, Սերբիայում և Ավստրիայում, երեք հազար մարդու շրջանում (հազարական մասնակից յուրաքանչյուր երկրում)։ Ընտրությունը կատարվել է ըստ սեռի, տարիքի, աշխարհագրության։
«Նախագիծը փոխվում է, այժմ տարանցիկ ուղին անցնելու է Թուրքիայի տարածքով։ Եվ, բնականաբար, Թուրքիան միջոցներ կստանա այդ տարանցիկ ուղուց, իսկ այն երկրները, որոնք հրաժարվել են այդ տարանցիկ ուղուց (Բուլղարիա և Սերբիա), նրանց վնասները կարելի է գնահատել տարեկան մոտ կես միլիարդ եվրո։ Այդ երկրների համար սա բավականին ծանրակշիռ գումար է։ Եվ Բուլղարիայի բնակիչներն իրենց վրա կզգան այդ կորուստները», – Sputnik ռադիոյի եթերում ասել է «Նորդ Կապիտալ» ներդրումային խմբի ավագ վերլուծաբան Ռոման Տկաչուկը։
Ուսումնասիրության արդյունքում Ավստրիան ընդհանուր առմամբ ամենաքիչն է մտահոգվում «Հարավային հոսք» նախագծի չեղյալ հայտարարելու կապակցությամբ։ Փորձագետի կարծիքով` դա կապված է այն բանի հետ, որ Ավստրիան գազ ստանալու ավելի շատ այլընտրանքային տարբերակներ ունի։
«Բուլղարիան և Սերբիան 80 տոկոսով կախված են ռուսական գազից։ Այդ պատճառով նրանց համար Գազպրոմի հետ հարաբերությունների խզումը, իհարկե, բացասական է։ Ավստրիայում իրավիճակը փոքր–ինչ ավելի պարզ է։ Քանի որ Ավստրիան գազի մի մասը ստանում է «Հյուսիսային հոսքից»։ Նա ունի այլընտրանքային տարբերակներ, օրինակ` հեղուկ գազի ստացում, Գերմանիայից տարանցման տարբերակներ։ Այսինքն` Ավստրիան այլընտրանք ունի, իսկ Բուլղարիան և Սերբիան ստիպված կլինեն խողովակները ձգել դեպի Թուրքիա և վերակառուցել սեփական ենթակառուցվածքը», – կարծում է Տկաչուկը։
Բացի այդ, նա համոզված է, որ «Հարավային հոսք» նախագծի փակման պատճառով շատ կտուժի Բուլղարիայի բյուջեն, և դրա մեղքն ընկած է Բուլղարիայի ներկա կառավարության վրա։
««Հարավային հոսք»–ի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել Բուլղարիայի նախկին կառավարության հետ, իսկ նոր վարչապետ Բոյկո Բորիսովը խզել է բոլոր պայմանավորվածությունները։ Այնպես որ Բուլղարիան ինքն է մեղավոր։ Վերջերս մենք նկատել ենք, որ Բորիսովը փորձել է նստել երկու աթոռի վրա, սակայն դա նրան չհաջողվեց։ Եվ կարծում եմ, որ Բուլղարիայի բյուջեն շատ կտուժի», – եզրափակել է փորձագետը։–0–