Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հունաստանը տարվա ընթացքում ուղղում էր ԱՄՀ–ի սխալները, հայտարարել է վարչապետը

07.06.2013, 10:37
Հունաստանը տարվա ընթացքում ստիպված է եղել ուղղել Հունաստանի աջակցության ծրագրում առկա սխալները, հայտարարել է վարչապետ Անտոնիս Սամարասը` մեկնաբանելով ԱՄՀ վերջին զեկույցը։
Հունաստանը տարվա ընթացքում ուղղում էր ԱՄՀ–ի սխալները, հայտարարել է վարչապետը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունաստանը տարվա ընթացքում ստիպված է եղել ուղղել Հունաստանի աջակցության ծրագրում առկա սխալները, հայտարարել է վարչապետ Անտոնիս Սամարասը` մեկնաբանելով ԱՄՀ վերջին զեկույցը։

Ըստ նրա, Հունաստանի տնտեսությունում դրական առաջընթաց կա, և ոչինչ չպետք է շեղի կառավարությանը ճգնաժամից հնարավորինս արագ դուրս գալու խնդրից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունաստանի ներկայիս կառավարությունն ընտրվել է մեկ տարի առաջ` 2012 թվականի հունիսի 12–ին, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

ԱՄՀ–ն հիմնադրամի համար պատրաստած զեկույցում խոստովանել է, որ անցած երեք տարիների ընթացքում ֆինանսական օգնության հատկացման համար Հունաստանին պայմաններ առաջադրելու ժամանակ սխալներ է թույլ տվել։ Հունաստանը 2010 թվականի ֆինանսական օգնության գործողության սկզբից տեղավորվում էր տնտեսության վերականգնման ծրագրի նպատակներում, որոնք նրա առջև դրել են վարկատուները։ Փաստաթուղթը քննադատում է եվրագոտու կառավարությանը և Եվրահանձնաժողովի գործընկերներին հունական պարտքի վերակազմավորման հետաձգումը։ ԵՀ–ն արդեն հայտարարել է, որ համաձայն չէ պարտքի վերակազմավորման և երկրի կառուցվածքային բարեփոխումների զեկույցի հետ։

«Ընթերցելով վերջին զեկույցը, դուք, հավանաբար, կհիշեք, որ ես  ամենասկզբից ընդգծել և քննադատել եմ այդ (ինչպես դրանք ԱՄՀ–ն է անվանում) սխալները։ Եվ մենք ուղղել ենք այդ սխալները վերջին տարվա ընթացքում»,– ասաց Սամարասը, ում լրագրողները Հելսինկիում Ֆինլանդիայի վարչապետի հետ կայացած բանակցություններից հետո խնդրել են մեկնաբանել զեկույցը։

«Քաղաքական գործիչը ոչ միայն պետք է քննադատի ուրիշներին, այլ նաև լավագույնս գործի։ Քաղաքական գործչի աշխատանքը ոչ միայն սխալների մասին խոսելն է, այլ նաև դրանք ուղղելու։ Դա հենց այն է, ինչ մենք արել ենք անցյալ տարի»,– ավելացրել է վարչապետը։

Ըստ նրա, ԱՄՀ–ն միաժամանակ խոսում է նաև Հունաստանի հաջողությունների մասին։ «Նույն զեկույցում ընդգծվում է, որ ներկայում գործող ծրագիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ` կառուցվածքային բարեփոխումների և սեփականաշնորհման նախագծերի, հարկային կարգավորման հատուկ շեշտադրմամբ»,– նկատել է Սամարասը` ընդգծելով, որ Հունաստանին պետք է ելք գտնել հնարավորին չափ արագ։ -0-