Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Հարավային Կորեան ցուցանիշների վատացում է գրանցում

24.07.2014, 19:03
Հարավային Կորեայի տնտեսական աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև տարվա ամենացածր մակարդակի` Ասիայի` մեծությամբ չորրորդ տնտեսության սպառողական թույլ ծախսերի ֆոնին, հայտնում է vestifinance.ru–ն։

Հարավային Կորեան ցուցանիշների վատացում է գրանցում
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հարավային Կորեայի տնտեսական աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև տարվա ամենացածր մակարդակի` Ասիայի` մեծությամբ չորրորդ տնտեսության սպառողական թույլ ծախսերի ֆոնին, հայտնում է vestifinance.ru–ն։

Համախառն ներքին արդյունքը, հաշվի առնելով սեզոնային տատանումները, ապրիլ–հուլիսին աճել է 0.6 տոկոսով նախորդ եռամսյակի համեմատ։ Դա ամենացածր ցուցանիշն է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 2014 թվականի առաջին երեք ամիսներին 0.9–տոկոսանոց աճից հետո, հայտնել է Կորեայի Բանկը։ Եռամսյակային արտահայտությամբ` աճը շուկայի 0.7–տոկոսանոց սպասելիքներից մի փոքր ցածր է։

Տարեկան տեմպերի վերահաշվարկմամբ` տնտեսությունը երկրորդ եռամսյակում ավելացել է 3.6 տոկոսով, ինչը նշանակում է դանդաղում նախորդ երեք ամիսների արդյունքներով գրանցված 3.9 տոկոսի համեմատ։ Շուկաներն ապրիլ–հունիսին կանխատեսում էին 3.5–տոկոսանոց աճ։

Երկրի կենտրոնական բանկը հայտնել է տնային տնտեսությունների ծախսերի կրճատման մասին երկրորդ եռամսյակն անընդմեջ։

2013 թվականի արդյունքներով` Հարավային Կորեայի տնտեսությունն ավելացել է 3 տոկոսով` 2012 թվականի 2.3 տոկոսի դիմաց, սակայն քաղաքական գործիչները նախազգուշացրել են սպառողական ծախսերի կրճատման հետ կապված ռիսկերի ավելացման մասին, ինչը պայմանավորված է ապրիլին շոգենավի վթարով։ Երկրից արտահանումը նվազել է Չինաստանի նվազման և Եվրոպայի անկանոն վերականգնման ֆոնին։

Ավելի վաղ այս ամիս երկրի կարգավորիչը 2014 թվականին ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է 4 տոկոսից մինչև 3.8 տոկոս։ 2015 թվականի համար` մինչև 4 տոկոս 4.2 տոկոսից։

Ֆինանսների նախարարը ծրագրում է հայտարարել տնտեսական խթանների փաթեթ ներդնելու մասին։ Շուկան օգոստոսին ավելի է սպասում բազային տոկոսադրույքի նվազման խթանիչ քայլերի շրջանակում։ Հուլիսին, 14 ամիս շարունակ, Կորեայի Բանկն անփոփոխ է թողել տոկոսադրույքը` 2.5 տոկոս մակարդակում։ -0-