Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Lamborghini–ն մոտ 1500 «supercar» է հետ կանչում կառավարման խնդիրների պատճառով

14.09.2012, 13:27
Lamborghini իտալական սպորտային ավտոմեքենաների արտադրողը որոշում է ընդունել 1.5 հազար սուպերմեքենա հետ կանչելու վերաբերյալ` թերությունները վերացնելու նպատակով, հայտնում է  Associated Press գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Lamborghini իտալական սպորտային ավտոմեքենաների արտադրողը որոշում է ընդունել 1.5 հազար սուպերմեքենա հետ կանչելու վերաբերյալ` թերությունները վերացնելու նպատակով, հայտնում է  Associated Press գործակալությունը։

Ընդգծվում է, որ ծրագիրը կվերաբերի կուպե և ռոդսթեր Gallardo շարքի ավտոմեքենաներին, որոնք թողարկվել են 2004-2006 թվականներին։

Ընկերության մասնագետների կողմից ղեկի կառավարման համակարգի թերություն է հայտնաբերվել, որը հանգեցնում է դրա ապահերմետիկացմանը։ Մասնավորապես, համակարգի խողովակների կոռոզիայի պատճառով այն լցնող հեղուկը կարող է արտահոսել և հայտնվել շարժիչի տաքացած դետալների վրա։ Այդ հեղուկը հեշտ բռնկվող է, ինչը կարող է հանգեցնել բռնկման ընթացքի ժամանակ, հայտնում է rbc.ru–ն։

Միաժամանակ, ընկերությունում ընդգծում են, որ տվյալ սերիայի ավտոմեքենաների շահագործման ժամանակահատվածում ավտոմեքենաների ոչ մի տեր չի դիմել բռնկումների առիթով։

Ակնկալվում է, որ ծրագրի գործողության տակ ընկնած ավտոմեքենաների տերերը կտեղեկացվեն մեկ ամսվա ընթացքում։ Փոխարինումը կկատարվի անվճար։ Նշենք, որ Lamborghini Gallardo–ի բազային կոմպլեկտավորման գինը Ռուսաստանում սկսվում է 360 հազար դոլարից։

Lamborghini–ի արտադրությունը սկսվել է 1960–ականների սկզբներին Իտալիայում։ Ֆիրմայի ստեղծողն արդյունաբերական մագնատ Ֆերուչո Լամբորգինին է։ Համարվում է, որ նա որոշել է ստեղծել սեփական «sportcar»–ը, որովհետև նրան դուր չէին գալիս Ferrari մեքենաները, իսկ միլիոնատերը ցանկանում էր տեսնել կատարյալ ավտոմեքենա։ Հատկանշական է, որ ընկերությունը նույն անվանումով տրակտորներ է թողարկել։ -0-