Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Լատվիան 2014 թվականից կմիանա եվրոյի գոտուն

28.06.2013, 19:05
Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել 2014 թվականից Լատվիայի միացմանը եվրագոտուն, գրում է РБК–ն։
Լատվիան 2014 թվականից կմիանա եվրոյի գոտուն
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել 2014 թվականից Լատվիայի միացմանը եվրագոտուն, գրում է РБК–ն։

«Եվրոպական խորհուրդը շնորհավորել է Լատվիային միացման բոլոր չափորոշիչները կատարելու համար և թույլ է տվել եվրո կիրառել 2014 թվականի հունվարի 1-ից»,– ասվում է Եվրամիության հայտարարության մեջ։
 
2013 թվականի հունիսի 9-ին ԵՄ 27 պետությունների ֆինանսների նախարարները վերջնական որոշում կկայացնեն Լատվիայի վերաբերյալ, որի համաձայն` երկիրը կմտնի եվրոյի գոտի։ Նախարարները կհաստատեն լատվիական լատը եվրոյով փոխարինելու ֆիքսված փոխարժեքը։-0-