Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Լատվիայի միացումը եվրոյի գոտուն պաշտոնապես հաստատել են եվրագոտու ֆինանսների նախարարները

21.06.2013, 13:49
Հինգշաբթի երեկոյան Լյուքսեմբուրգում տեղի ունեցած նիստի ընթացքում ֆինանսների նախարարների կողմից պաշտոնապես հաստատվել է Լատվիայի միացումը եվրոյի գոտուն, գրում է Банки.ру–ն։
Լատվիայի միացումը եվրոյի գոտուն պաշտոնապես հաստատել են եվրագոտու ֆինանսների նախարարները
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի երեկոյան Լյուքսեմբուրգում տեղի ունեցած նիստի ընթացքում ֆինանսների նախարարների կողմից պաշտոնապես հաստատվել է Լատվիայի միացումը եվրոյի գոտուն, գրում է Банки.ру–ն։

«Եվրախումբը ողջունում է այն փաստը, որ ԵՀ–ն և ԵԿԲ–ն սատարում են եվրագոտում Լատվիայի անդամակցության վերաբերյալ պահանջների անհրաժեշտ նշաձողը»,– ասուլիսի սկզբում հայտնել է Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումը։

Եվրագոտուն միանալուց բացի, 2014թ.–ի հունվարի 1–ից երկիրը նաև կմիանա Կայունության եվրոպական մեխանիզմին, տեղեկացրել է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (ՖԿԵՀ) և  ԿԵՄ–ի ղեկավար Կլաուս Ռեգլինգը։ ԿԵՄ–ում Լատվիայի մասնային մասնակցության չափը դեռ հայտնի չէ։ Օրիակ`Գերմանիան ներդրում է շուրջ 190 մլրդ եվրո (27,14%), Ֆրանսիան` 142,7 մլրդ եվրո (20,38%), Իտալիան` 125,395 մլրդ եվրո  (17,91%), այնուհետև հաջորդում է Իսպանիան` 83,325 մլրդ եվրո  (11,9%)։ ԿԵՄ–ում ամենացածր ներդրումը կատարել է Մալթան` 511,7 մլն եվրո (0,073%)։ ԿԵՄ–ի ընդհանուր չափը կազմում է 700 մլրդ եվրո։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը Լատվիայի տնտեսական և իրավական իրավիճակի մասին ԵԿԲ–ի հաշվետվության հիման վրա չորեքշաբթի որոշում էր կայացրել առաջարկել, որ Լատվիան 2014թ.–ի հունվարի 1–ից միանա միասնական արժութային դաշինքի երկրներին։ Հաշվետվության համաձայն, երկիրը կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները և չափանիշները եվրագոտի մտնելու համար։

Սակայն չնայած ԵՄ–ի քաղաքական տնտեսական ինստիտուտների (Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի) և Եվրախմբի հաստատմանը, եվրագոտում Լատվիայի անդամակցությունը պետք է ուրբաթ կեսօրին կայանալիք նիստի ընթացքում վերջնականորեն հաստատեն ԵՄ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները։ –0–