Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Լեհաստանը կողմ է Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրմանը

20.11.2014, 18:05
Մոլդովայի, Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները հինգշաբթի սոցիալ–տնտեսական ոլորտում համագործակցելու հարցեր են քննարկել և կողմ են հանդես եկել հետագա տարածաշրջանային գործընկերությանն ու եվրաինտեգրման քաղաքականության շարունակմանը, հաղորդում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մոլդովայի, Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները հինգշաբթի սոցիալ–տնտեսական ոլորտում համագործակցելու հարցեր են քննարկել և կողմ են հանդես եկել հետագա տարածաշրջանային գործընկերությանն ու եվրաինտեգրման քաղաքականության շարունակմանը, հաղորդում է Փրայմը։

Լեհ և ուկրաինացի նախագահները պաշտոնական այցով Մոլդովայում են գտնվում։ «Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում։ Մենք խոսել ենք տարածաշրջանում անվտանգության ամրապնդման, եվրաինտեգրման մասին։ Քննարկվել է նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման հարցը»,– ասել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ում խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

ԵՄ–ի խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինայի համար առևտրային պրեֆերենցիաները մինչև 2015 թվականի ավարտը։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կողմ է եվրաինտեգրման քաղաքականությանը։ «Եվրոպական ինտեգրումն այլընտրանք չունի։ Լեհաստանի աջակցությամբ Մոլդովան և Ուկրաինան կշարունակեն շարժվել ԵՄ–ում։ Իմ երկրի քաղաքացիների մեծամասնությունը` մոտ 80 տոկոսը, կողմ է եվրաինտեգրմանը։ Շուտով Ուկրաինայում կձևավորվի եվրոպամետ կոալիցիոն կառավարություն։ Մենք ԵՄ–ի հետ` Եվրահանձնաժողովի և Գերագույն Ռադայի վավերացրած ասոցացման համաձայնագրի իրագործման բացառիկ հնարավորություն կունենանք»,– ասել է Ուկրաինայի նախագահը։

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նույնպես կողմ է Մոլդովայի եվրաինտեգրման գործընթացներին։ -0-