Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մեդվեդևը հայտարարել է, որ համաշխարհային ֆինանսական և առևտրային համակարգերն ապամոնտաժվում են

19.09.2014, 13:20
Այժմ համաշխարհային ֆինանսական և առևտրային համակարգերի ապամոնտաժման գործընթաց է ընթանում, կարծում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Մեդվեդևը հայտարարել է, որ համաշխարհային ֆինանսական և առևտրային համակարգերն ապամոնտաժվում են
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այժմ համաշխարհային ֆինանսական և առևտրային համակարգերի ապամոնտաժման գործընթաց է ընթանում, կարծում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Հիմա արդեն մի բան ակնհայտ է, համաշխարհային ֆինանսական և առևտրային համակարգերի կայունության ապամոնտաժում է ընթանում: Սակայն, անխոս, այդ ապամոնտաժումը դեռ կարելի է կանգնեցնել», - ասել է Մեդվեդևը Միջազգային ներդրումային համաժողովի լիագումար նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է լսել արևմտյան գործընկերներին միայն մի պայմանով, որ նրանք ևս կլսեն ՌԴ-ին:-0-