Մոսկվան առաջին անգամ ընդգրկվել է նորարարական քաղաքների թոփ 100–ում
12.04.2013,
17:31
Ռուսաստանի մայրաքաղաքն առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի նորարարական քաղաքների թոփ 100–ում։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի մայրաքաղաքն առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի նորարարական քաղաքների թոփ 100–ում։
Մոսկվան 74–րդ տեղն է զբաղեցրել քաղաքների գլոբալ նորարարական վարկանիշում ներառված 1540 քաղաքների շարքում, ինչպես նաև 2012թ.–ի արդյունքներով ընդգրկվել է համաշխարհային նորարարական քաղաքների ցուցակում։ Մինչև 2012թ.–ը Մոսկվան այդ վարկանիշում զբաղեցրել է 192–րդ տեղը։
Մոսկվայի կառավարությունը շարունակում է միջոցներ իրականացնել մայրաքաղաքի նորարարական ներուժի զարգացման նպատակներով։ Բացի այդ, 2013թ.–ի ապրիլի 15–ին նախատեսված է տեխնոլոգիաների ինկուբացման մոսկովյան ծրագրի գործարկումը։
Վերջին երեք տարիների ընթացքում Մոսկվայում մեկնարկել է «Մոսկվան. Ռուսաստանի նորարարական մայրաքաղաք» ենթածրագրի իրականացումը, ընդունվել է «Գիտատեխնիկական և նորարարական գործունեության մասին» օրենքը, ներկայացվել են ղեկավար ընկերությունների և տեխնոպարկերի ռեզիդենտների,. Արդյունաբերական պարկերի հարկային արտոնությունները, ստեղծվել է Մոսկվայի նորարարական զարգացման կենտրոնը։ –0–