Նավթի համաշխարհային գները նվազել են
28.08.2012,
13:12
«Սև ոսկու» համաշխարհային գները երկուշաբթի` օգոստոսի 27–ի առուվաճառքի ընթացքում նվազում են ցույց տվել, վկայում են առուվաճառքի տվյալները, վերլուծաբանները կարծում են, որ անկումը պայմանավորված է ԳԴՀ–ի` սպասվածից վատ մակրոտնտեսական տվյալներով։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Սև ոսկու» համաշխարհային գները երկուշաբթի` օգոստոսի 27–ի առուվաճառքի ընթացքում նվազում են ցույց տվել, վկայում են առուվաճառքի տվյալները, վերլուծաբանները կարծում են, որ անկումը պայմանավորված է ԳԴՀ–ի` սպասվածից վատ մակրոտնտեսական տվյալներով։
Առևտրային նստաշրջանի ավարտին WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը կրճատվել է 0.68 դոլարով` բարելի դիմաց կազմելով 95.47 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.33 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 112.26 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր հետազոտական ինստիտուտը, Եվրոպայի խոշորագույն տնտեսության գործարար կլիմայի ինդեքսն օգոստոսին հուլիսի համեմատ նվազել է 1 կետով` մինչև 102.3 կետը։ Տվյալներն ավելի բացասական էին, քան կանխատեսել էին վերլուծաբանները, ովքեր սպասում էին, որ ցուցիչը կհասնի միայն մինչև 102.7 կետին։
Երկուշաբթի ավելի վաղ նավթի գներն աճում էին Մեքսիկական ծոցում մոտեցող «Իսահակ» մրրիկի պատճառով մի շարք ընկերությունների կողմից նավթարդյունահանման դադարեցման ֆոնին։ Իշխանությունների գնահատկաններով, մրրիկի նախազգուշացման պատճառով արտադրությունը մեկ օրվա ընթացքում կրճատվել է մոտ 330 հազար բարելով և 370 միլիոն խորանարդ մետր գազով։ Սակայն, չնայած դրան, առայժմ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձություններն արդյունահանման հարցում։ -0