Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Նավթի համաշխարհային գներն աճել են Տեխասի նավթատարի մասին լուրերի ֆոնին

15.01.2013, 10:41
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հունվարի 14–ին, աճել են Կանադայից ամերիկյան Տեխաս նահանգի նավթավերամշակման գործարաններ տանող  Seaway նավթատարի աշխատանքի վերականգնման մասին լուրերի ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նավթի համաշխարհային գներն աճել են Տեխասի նավթատարի մասին լուրերի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հունվարի 14–ին, աճել են Կանադայից ամերիկյան Տեխաս նահանգի նավթավերամշակման գործարաններ տանող  Seaway նավթատարի աշխատանքի վերականգնման մասին լուրերի ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին ավելացել է 1.24 դոլարով կամ 1.1 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 111,88 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.58 դոլարով` բարելի դիմաց կազմելով 94.14 դոլար։

Առուվաճառքի մասնակիցներն ուշադրություն են դարձրել Enterprise Products Partners և Enbridge Inc. էներգետիկ ընկերություններից լուրերին, այդ ընկերությունները հայտարարել են հունվարի 11–ին Օքլահոմայի Քուշինգ տերմինալը Տեխասի Ֆրիպորտ տերմինալի հետ միացնող Seaway նավթատարի աշխատանքի վերսկսման մասին։ Նավթատարի գործունեությունը դադարեցվել է հունվարի 2–ին` թողունակության հզորությունն օրական 150 հազար բարելից մինչև 400 հազար բարել ընդլայնելու նպատակով։ Նավթատարի ընդհանուր երկայնությունը կազմում է 805 կիլոմետր։ -0-