Մինչև մայիսի 25–ը Ղրիմում տնտեսական հատուկ գոտի ստեղծելու մասին օրենք կնախապատրաստեն
29.04.2014,
11:12
Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքի տարածքում տնտեսական հատուկ գոտի (ՏՀԳ) ստեղծելու մասին օրենքի մշակումը պետք է ավարտվի մեկ ամսից քիչ ժամանակահատվածում։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարականին համապատասխան, օրինագիծը պետք է կառավարություն ուղղվի մինչև 2014 թվականի մայիսի 25–ը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքի տարածքում տնտեսական հատուկ գոտի (ՏՀԳ) ստեղծելու մասին օրենքի մշակումը պետք է ավարտվի մեկ ամսից քիչ ժամանակահատվածում։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարականին համապատասխան, օրինագիծը պետք է կառավարություն ուղղվի մինչև 2014 թվականի մայիսի 25–ը։
Հանձնարարականում նշվում է, որ ՀՏԳ–ն Ղրիմում կստեղծվի տարածաշրջանի «սոցիալ–տնտեսական զարգացման արագացման նպատակով», հաղորդում է РБК–ն։
Փաստաթղթի մշակումը Մեդվեդևը հանձնարարել է տնտեսական զարգացման և ֆինանսների նախարարություններին, ինչպես նաև Ղրիմի գործերով և Տարածաշրջանային զարգացման նախարարություններին։
Ավելի վաղ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել էր, որ Ղրիմին կարող են տրամադրվել հատուկ հարքային և մաքսային ռեժիմներ։ Միաժամանակ, արտոնյալ պայմանները կտարածվեն ոչ միայն նրանց համար, ովքեր աշխատելու են անմիջապես թերակղզու տարածքում, այլ նաև պորտֆելային ներդրողների վրա։ Այդ դեպքում Ղրիմը կկարողանա օֆշորների համար այլընտրանք դառնալ, ինչը թույլ կտա վերադարձնել միջոցները ռուսական իրավասության ներքո։
Ֆինանսների փոխնախարար Սերգեյ Շատալովն իր հերթին կասկած էր արտահայտում ղրիմյան ՀՏԳ–ի ստեղման անհրաժեշտության վերաբերյալ։ « Ղրիմի համար այդպիսի համակարգ կառուցելը, մի կողմից, շատ դժվար է, իսկ մյուս կողմից, հավանաբար, այդպիսի անհրաժեշտություն չկա էլ»,– նշել էր Շատալովը։ -0-